Քաղաքական

18.06.2020 17:37


Դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը (տեսանյութ)

Դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատարանը կիրառեց խափանման միջոց գրավը՝ 2 մլրդ դրամի չափով։

«Իմ պրակտիկայում, գործընկերներս ևս կփաստեն, նման տեսակ ծավալով դատական նիստ երևի չէինք տեսել։ Այսքան ժամանակահատվածում առաջին անգամ բարձր վարկանիշ ունեցող դավատոր, պարոն Ազարյանից հետո, Վերաքննիչ քրեական դատարանում քննություն կատարեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված»,-ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Անդրադառալով գրավի չափին՝ 2 մլրդ դրամ, պաշտպանն ընդգծեց, որ ՀՀ-ում գրավի այդ չափն աննախադեպ է․

«Ամեն դեպքում կարևոր է ընդգծել ոչ թե գումարի չափը, այլ այն, որ տվյալ գործով գրավը պետք է ճանաչվեր թույլատրելի։ Սա ակնհայտ էր բոլորի համար»։

Հարցին՝ եթե չհավաքվի այդքան գումար, ի՞նչ պիտի անեն, Վարդևանյանը պատասխանեց, որ այդ դեպքում անհրաժեշտ կլինի գրավի չափի հետ կապված բողոքարկում ներկայացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը