Կարծիք

18.06.2020 19:41


Գնա կառուսելդ քշի, արա

Գնա կառուսելդ քշի, արա

Բա չեք ասի՝ ԱԺ պատգամավոր Հայրապետյան Մխիթարը կես ժամ ժամանակ է տալիս X լրատվամիջոցի «շեֆերին, դրանց հետևում կանգնած անձանց»՝ նյութերից մեկի վերնագիրը փոխելու կամ նյութը հեռացնելու համար, քանի որ իր սրտով չէ։ Դա դեռ քիչ է, անվտանգության մարմիններին էլ ուղորդում է։

Չէ, հա, էս ո՞ւր հասանք։ Էս ինչ պահվածք է, ձեզ ո՞ւմ տեղն եք դրել։

Չգիտեմ որ կայքի մասին է խոսքը, բայց ԱԺ պատգամավորն ո՞վ է, որ որոշի, թե լրատվամիջոցը ինչ վերնագիր դնի․ յուրաքանչյուրը կարող է նյութը վերնագրել այնպես, ինչպես ընկալում է այդ նյութը, ինչպես համարում է ճիշտ։ Ես հասկանում եմ որ, երբ «հակառուսական» բառ եք լսում, չիշիկ եք անում տակներդ, բայց այդ դեպքում անգամ դուք իրավունք չունեք որևէ լրատվամիջոցից պահանջել վերնագիր փոխի, կամ հեռացնի՝ ո՛չ իրավական, ո՛չ բարոյական կողմից։

Իրավականը պարզ է, բարոյականն ասեմ․ ապե՜ր, երբ քո քաղաքական ուժի ղեկավարին պատկանող թերթը սխալ, մանիպուլյացիոն, աղմկահարույց վերնագրեր է դնում, քանի՞ րոպե ես տալիս դրանք ուղղելու կամ ջնջելու համար։

Չափներդ ճանաչեք։

Նենց եք անում, որ արդեն ձեր ինադու էդ նյութը, էդ վերնագրով դնեմ։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը