Կարծիք

18.06.2020 21:39


Քոչարյանին կալանքի տակ պահելը միայն արգելակեց երկրի հնարավոր զարգացումը առնվազն երկու տարով

Քոչարյանին կալանքի տակ պահելը միայն արգելակեց երկրի հնարավոր զարգացումը առնվազն երկու տարով

Այսօր ուզում եմ հստակ արձանագրենք, որ Քոչարյանին կալանքի տակ պահելը միայն արգելակեց երկրի հնարավոր զարգացումը առնվազն երկու տարով:

Այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանը գտնվելու է ազատության մեջ, իսկ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը պարտադիր շարունակվելու է:

Դանիբեկյան Աննան պարտադիր վարելու է այդ գործով դատերը մինչև վերջ, նախագահ Քոչարյանը, ազատության մեջ գտնվելով՝ անկասկած մասնակցելու է դատական նիստերին և օրենքն ու օրինականությունը հաստատվելու են վերջնականապես:

Եվ ավարտին Դանիբեկյանն անձամբ՝ իր ձեռքով, ստորագրելու է այս լկտի կեղծ հարուցված գործում նախագահի անմեղությունը հաստատող եզրափակիչ արձանագրությունը, որում հստակ նշվելու է, որ նախագահ Քոչարյանը անմեղ է, իսկ գործը ջուր է:

Այդ կեղծ մեղադրանքով կարած գործը փշրվելու է, ինչպես օր օրի փշրվում են բոլոր ստերը:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը