Քաղաքական

19.06.2020 17:10


Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի կիրակի (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի կիրակի (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը։

Դատարանը որոշումը կհրապարակի այս կիրակի։

Գագիկ Ծառուկյանը դուրս գալով դատարանից՝ նշեց, որ այն հոդվածով, որով նա մեղադրվում է, չի հավատում, որ կալանավորելու, ձերբակալելու խնդիր կլինի:

«Ուզում եմ միայն մի հայտարարություն անել, եթե երկիրում այս համաճարակի տարծման, աղքատության, տնտեսական անկման մեջ ես եմ մեղավոր, ապա պատրաստ եմ այդ պատիժը կրելու, բայց էլի եմ ասում՝ ինձ համար շատ զարմանալի է այս ամենը: Պատմության մեջ չկա օրինակ, որ այս ընտրակաշառքի հոդվածով մարդ կալանավորեն»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը