Դատավոր Արսեն Նիկողոսյանին հրավիրել են ԲԴԽ. Բեքմեզյան
Ցանկացած վիրավորական արտահայտություն դատավորի նկատմամբ՝ անթույլատրելի է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի նկատմամբ սոցցանցում իրականացվող հակաքարոզչական արշավին։
Բեքմեզյանը տեղեկացրեց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել դատավոր Արսեն Նիկողոսյանի հետ և այսօր դատավոր Արսեն Նիկողոսյանին ԲԴԽ են հրավիրել՝քննարկելու ստեղված իրավիճակը։ Բեքմեզյանի խոսքով՝ ԲԴԽ-ն անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկի։
«Մենք կհանդիպենք պարոն Նիկողոսյանի հետ, կքննարկենք և, եթե անհրաժեշտություն լինի, եթե գտնենք, որ կա կարիք, դատավորը համաձայնի որոշակի գործողությունների, համապատասխան քայլեր կձեռնարկենք»,-ասաց Բեքմեզյանը՝ չմանրամասնելով, թե ինչ քայլերի մասին է խոսքը, սակայն ընդգծեց, որ հեռախոսազրույց է ունեցել այդ մտահոգիչ հարցի շուրջ և ԲԴԽ անդամները ևս տեղեկացված են կատարվածի մասին, դատավորի հետ հանդիպումից հետո կլինի գործողությունների որոշակի պլան։
Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հրապարակումներին, Բեքմեզյանն ասաց, որ այդ հարցը ևս կքննարկվի պարոն Նիկողոսյանի հետ։
Դատավոր Արսեն Նիկողոսյանին հրավիրել են ԲԴԽ. Բեքմեզյան
Ցանկացած վիրավորական արտահայտություն դատավորի նկատմամբ՝ անթույլատրելի է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի նկատմամբ սոցցանցում իրականացվող հակաքարոզչական արշավին։
Բեքմեզյանը տեղեկացրեց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել դատավոր Արսեն Նիկողոսյանի հետ և այսօր դատավոր Արսեն Նիկողոսյանին ԲԴԽ են հրավիրել՝ քննարկելու ստեղված իրավիճակը։ Բեքմեզյանի խոսքով՝ ԲԴԽ-ն անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկի։