Դավիթ Տոնոյանի դեմ պահեստազորի սպայի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ
Պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը)։ Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։ Այլ դատավարական կարգավիճակ ունեցող որևէ անձ այս պահի դրությամբ չկա: Նախաքննությունը շարունակվում է»,-նշեց Ռիմա Եգանյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում համապատասխան միջոցներ է ձեռնարկել պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի ամենամյա չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական հատուցման և դրա վրա հաշվարկվող տուգանքների վճարման դատարանի օրինական վճիռը իրականացնելու ուղղությամբ։
Դատարանի վճիռը կոչված է ապահովելու օրենքի կատարումը, իսկ օրենքով սահմանված ընթացակարգերը իրականացնելը տևում է որոշակի ժամանակահատված։ Հարկ է նշել, որ պաշտպանության նախարարությանը հատկացվող բյուջետային միջոցների յուրաքանչյուր լումա ունի իր գործառնական նշանակությունը և նախատեսված է կոնկրետ ծրագրի իրականացման համար, որի մեջ ներառված չեն նախկինում հնարավոր թերացումների, իրավական չկարգավորված հարցերի հետևանքով առաջացած ծախսերը, Ցոլակ Խաչատրյանի և այլ զինծառայողների պահանջմունքների բավարարումը։
Ոչ միայն Ցոլակ Խաչատրյանի մասով, այլև օրինական ուժի մեջ մտած մի շարք այլ դատական ակտերի կատարումն ապահովելու նպատակով Պաշտպանության նախարարությունը ՍՏԻՊՎԱԾ էր իրականացնել որոշ ծրագրերի կրճատումներ։ Այդ նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը գարնանը սահմանված կարգով նախաձեռնել է բյուջետային միջոցների վերաբաշխում։ Համապատասխան ընթացակարգերն ավարտված են և շահառուի կողմից բանկային վավերապայմանները տրամադրելուց հետո առաջիկայում կիրականացվի վճռի կատարումը։
Ինչ վերաբերում է քրգործ հարուցելուն, ապա այդ մասին պաշտոնապես ՊՆ-ին դեռ չի տեղեկացվել։ Եվ մի հավելում՝ չի կարող քրգործ հարուցվել նախարարի դեմ, գործ կարող է հարուցվել փաստի առթիվ։ Պաշտպանության նախարարը որևէ քննվող գործով դատավարական կարգավիճակ չունի, անգամ՝ վկայի։ «Դավիթ Տոնոյանի դեմ քրեական գործ է հարուցվել» վերնագրերը ընթերցողին մոլորեցնելու նպատակ հետապնդող ձևակերպումներ են»։