Քաղաքական

19.06.2020 18:10


ԲԴԽ-ն դատավոր Արսեն Նիկողոսյանի դիմումի հիման վրա որոշել է ոստիկանություն դիմել

ԲԴԽ-ն դատավոր Արսեն Նիկողոսյանի դիմումի հիման վրա որոշել է ոստիկանություն դիմել

Սույն թվականի հունիսի 19-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հասցեագրված դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ հայտնելով, որ իր կողմից 18.06.2020թ. կայացված համապատասխան որոշման արդյունքում մի շարք լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում իր և իր ընտանիքի անդամների հասցեին (այդ թվում՝ իր անձնական էջին ուղարկված հաղորդագրություններով) սկսել են տարածվել վիրավորանք և սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«Ստացված դիմումի քննարկման համար հունիսի 19-ին, ժամը 14.00-ին դատավոր Ա.Նիկողոսյանը հրավիրվել է Բարձրագույն դատական խորհուրդ: Լսելով դատավորին և քննարկելով ստացված դիմումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դիմել ՀՀ ոստիկանություն՝ դիմումը հիմք ընդունելով համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը