Քաղաքական

20.06.2020 17:58


ՍԴ-ն բոլոր հիմքերն ունի ասելու, որ 300.1 հոդվածը հակասահմանադրական է. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

ՍԴ-ն բոլոր հիմքերն ունի ասելու, որ 300.1 հոդվածը հակասահմանադրական է. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է, որ չկա այնպիսի ձևակերպում, ինչպիսին առկա է հայաստանյան օրենսդրությունում: Այս մասին yerevan.today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: Նա առանձնացրեց խորհրդատվական կարծիքի կարևոր չորս դրույթները:

Մինասյանի խոսքով՝ 300.1 հոդվածի ձևակերպման բացառիկությունը նշանակում է, որ հենց այս պարագայում պարտադիր պահանջ է դառնում, որ եթե որևէ դրույթի մեկնաբանությունը այնքան լայն է, որ կանխատեսելիության առումով անձը չի կարող իր իրավուքները հստակորեն պատկերացնել, ապա պետք է հարցը մեկնաբանվի մարդու իրավունքների տեսանկյունից:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքները ամրապնդում են այն հանգամանքը, որ 300.1 հոդվածը սահմանադրականության խնդիր ունի: Նա հասարակությանը կոչ արեց, որ շարժվեն ողջամտությամբ, ոչ թե էմոցիաներով, այն գործողությունը որ իրականացվում է երկրորդ նախագահի նկատմամբ, պետք է դադարեցվի, այստեղ չկա իրավական հարց:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը