Քաղաքական

22.06.2020 13:19


Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ ՀՀ ԱԺ-ում ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին

Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ ՀՀ ԱԺ-ում ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին

Հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։ Ստորև ներկայացնում ենք կարծիքի 82-րդ կետը․

«Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը և ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձաժողովի կարծիքում եղած առաջարկներին»:

Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ամբողջությամբ՝ այստեղ։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարը 2020-ի մայիսի 13-ին Վենետիկի հանձնաժողովին առաջադրել էր երեք իրավական հարց, որոնք վերաբերում էին ՍԴ նոր մոդելի իրագործմանը, ՍԴ-ի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախնական քննության շրջանակի հստակեցմանը և այդ քննության ժամկետին, ինչպես նաև Ազգային ժողովի՝ նախապես հայտարարված հանրաքվեն չեղարկելու հնարավորությանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը