Քաղաքական

22.06.2020 17:19


Պարզ է, որ շատ շուտով բոլորով կկանգնեն դատարանի առաջ. Արա Վարդանյանը՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ

Պարզ է, որ շատ շուտով բոլորով կկանգնեն դատարանի առաջ. Արա Վարդանյանը՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ

«Այն, ինչ այսօր տեղի է ունեմում Աժ ում, բնորոշվում է մեկ կերպ` սահմանադրական կարգի տապալում,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Վարդանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվող սահմանադրական փոփոխությունների նախագծին։

Արդեն շատ և շատ իրավաբաններ փաստել են, որ բոլոր կողմ քվեարկած պատգամավորները տապալում են սահմանադրական կարգը և յուրացնում իշխանությունը։ Իհարկե այս փոփոխությունների կարիքն ակնհայտորեն չկար, ինչպես որ չկա սահմանադրական դատարանի ճգնաժամ։ Սա ուղակի իշխանության կողմից դրսևորվող հերթական կամայականությունն է՝ զավթել իրենց չենթարկվող վերջին պետական օղակը, ճիշտ այնպես, ինչպես երկու տարի առաջ զավթվեց իշխանությունը, միակ տարբերությամբ, որ երկու տարի առաջ ժողովուրդն իրենց սատարում էր, իսկ այսօր նրանք մնացել են միայնակ։ Ինչ ասեմ, իրենց մեղքն իրենց գլուխը, պարզ է, որ շատ շուտով իրենք բոլորով կկանգնեն դատարանի առաջ»,- ասաց Արա Վարդանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը