ՍԴ դատավորի ընտրության համար նախատեսված կարգավորումները փոփոխելու օրինագիծը նախագահի ստորագրմանը չի ուղարկվի
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից լրամշակվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերում փոփոխությունների փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հովակիմյանն ասաց հունիսի 22-ին տեղի ունեցած Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Առաջին ընթերցումից հետո լրամշակվել է նախագիծը: Ըստ լրամշակման՝ ԱԺ-ի կողմից Սահմանադրական փոփոխություններն ընդունելուց հետո ԱԺ նախագահը հրապարակում է այդ փոփոխությունները: Ներկայիս կարգավորումը, որ փոփոխությունն ուղարկվում է Հանրապետության նախագահին` ստորագրման, դա հանվում է»,-ասաց Հովակիմյանը:
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է փոփոխել Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար նախատեսված կարգավորումները: Առաջարկվում է խորհրդարանին հնարավորություն տալ, անհրաժեշտության դեպքում, ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպել նաեւ արտահերթ նիստում:
Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին: