Գործ ունենք ակնհայտ հակասահմանադրական նախագծի հետ. վատթարացնող նորմը չի կարող հետադարձ ուժ ունենալ. Էրիկ Ալեքսանյան
ԱԺ-ում քննարկվող սահմանադրական փոփոխությունները հասահմանադրական են և ընդունվելու դեպքում անգամ չեն կարող հետադարձ ուժ ունենալ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Փաստաբանի հետ զրուցել ենք ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների, իշխող ուժի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների մասին։
-Պարոն Ալեքսանյան, Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի որոշակիության վերաբերյալ խորհդրատվական կարծիքը: Ձեր գնահատականը:
-Վենետիկի հանձնաժողովը փաստացի ասաց այն,ինչ մենք ասում էինք ուղիղ 2 տարի: Մենք ի սկզբանե պնդում էինք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածն ունի որոշակիության խիստ ցածր աստիճան և հակասահմանադրական լինելու խիստ բարձր հավանականություն: Դա պայմանավորված է նրանով, որ նշված հանցակազմի մեջ օգտագործվող «նորմի վերացում և դրա իրավական համակարգում դադարեցում» դրույթը պարզ չէ, անորոշ է: Արդյոք նորմի վերացում հասկացությունը կարող է նույնացվել օրինակ նորմի խախտման հասկացության հետ: Քանի դեռ այդ հարցի պատասխանը տրված չէ, մենք չենք կարող խոսել այդ հանցակազմի որոշակիության մասին: Ճիշտ է նորմի վերացում և նորմի խախտում հասկացությունները նույնական չեն, անգամ լեզվաբանական իմաստով և մենք այն կարծիքին ենք,որ նորմի վերացում նշանակում է փաստացի այդ նորմի գոյություն չունենալը, բայց միևնույն է այդ հարցը բաց է և ՍԴ-ն, ունենալով արդեն երկու հեղինակավոր կարծիքներ, պետք է տա պատասխանը:Մի բան հստակ է՝ ըստ Վենետիկի հանձնաժողովի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը բավականաչափ պարզ և կանխատեսելի չէ:
-Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ ընդհանրական հոդվածներում սովորաբար առկա է լինում բռնության էլեմենտը, մինչդեռ այս դեպքում պարզ չէ՝ բացակայում է այդ տարրը,թե ոչ:Ինչով է դա կարևոր:
-ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանում բացակայում է բռնության օբյեկտիվ հատկանիշը: Դա կարևոր է այնքանով, որքանով որ մինչ 2009 թվականը ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածը (իշխանության յուրացում) բռնության հատկանիշը առկա է եղել: Դրանով է պայմանավորված,որ մենք պնդում ենք, որ 300.1-րդ հոդվածը ոչ թե նույն 300-րդ հոդվածն է, այլ հակառակը 300.1-րդ հոդվածը հանդես է գալիս արդեն որպես նոր հանցակազմ:Տպավորություն է, որ միայն հոդվածի համարն է փոխվել, բայց դա այդպես չէ: Այդ հանցակազմերը նույնը համարելու համար պետք է նույնը լինի դրանց կոնստրուկցիան, այսինքն՝ պետք է նույնը լինեն դիսպոզիցիան, հիպոթեզը, սանկցիան, մինչդեռ համընկնում են միայն սանկցիաները, ինչը բավարար չէ արձանագրելու, որ այդ արարքները նույնն են:
-Պարոն Ալեքսանյան, անդրադառնանք մայիսի 29-ին հրապարակված ՄԻԵԴ կարծիքին։ Դրանք կարծես թե տարբերվում են, օրինակ՝ գլխավոր դատախազի պնդմամբ իրավական որոշակիության և հետադարձ ուժի առումով որևէ խնդիր չկա:Ինչպես կմեկնաբանեք դուք:
-ՄԻԵԴ-ը նույնպես արձանագրել է, որ 300.1-րդ հոդվածն ունի որոշակիության խնդիր, թեև դրա մասին ուղիղ չի ասել, սակայն ՄԻԵԴ-ը գտել է, որ բոլոր այն հանցակազմերը, որոնք հղում են տալիս բլանկետային նորմերին, պետք է լինեն որոշակի և կանխատեսելի: Տվյալ դեպքում ես դա ուղղակի համարում եմ անուղղակի ձևով 300.1-րդ հոդվածի անորոշության փաստի ընդունում:
-Թեև ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի կարծիքները խորհրդատվական բնույթ ունեն, այդուհանդերձ ինչ ազդեցություն կունենան գործի քննության համար:
-Չպետք է մոռանալ, որ այդ կարծիքները շատ հեղինակավոր են,թեև այո,դրանք պարտադրող չեն, բայց միևնույն է ՍԴ-ն չի կարող դրանք անտեսել և որոշակի չափով նաև չառաջնորդվել դրանցով, հետևաբար այն կարող է որոշիչ լինել ՍԴ-ի համար:
-Արդյոք խորհրդատվական կարծիքում նշված դիտարկումները բավարար կհամարվեն ՍԴ-ի կողմից՝ հոդվածը հակասահմանադրական ճանաչելու համար:
-Ինչպես նշեցի՝ ՍԴ-ն ստիպված է լինելու հաշվի նստել այդ կարծիքների հետ, և կարծում եմ մեծ է հավանականությունը, որ ՍԴ-ն այն կճանաչի Սահմանադրությանը հակասող: Այդ դեպքում դատավոր Աննա Դանիբեկյանը ստիպված է լինելու 300.1-րդ հոդվածի մասով քրեական հետապնդումը դադարեցնել և վարույթը կարճել:
-Պարոն Ալեքսանյան, ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից խորհրդատվական կարծիքներն ստանալուն զուգահեռ իշխող ուժն ԱԺ արտահերթ նիստում քննարկման առարկա դարձրեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկում են դադարեցնել ՍԴ նախագահի և 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները: Խորհրդատվական կարծիքները ստանալուց անմիջապես հետո նման նախագծով հանդես գալն ինքնին ճնշման նոր ալիք չէ ՍԴ-ի նկատմամբ:
- Գործ ունենք ակնհայտ հակասահմանադրական նախագծի հետ: Այն իրավական տեսանկյունից չափազանց խոցելի է: Այս նախագիծը հակազդում է կարևոր սկզբունքների, օրինակ՝ եթե սահմանադրական փոփոխությունների արդյունքում դատավորների պաշտոնավարման ժամկետը կրճատվել է, դա չի կարող ունենալ հետադարձ ուժ: ՀՀ Սահմանադրության և իրավունքի սկզբունք է, որ վատթարացնող օրենքները չունեն հետադարձ ուժ, և այդ սկզբունքի որևէ բացառություն որևէ երկրի իրավական համակարգը չի թույլատրում, ուստի այս սկզբունքը հաղթահաևված չէ: Հնարավոր չէ բացատրել, որ այն դատավորը, որը նշանակվել է մինչև կենսաթոշակային տարիքը պաշտոնավարելու սպասումով, ինչպես կարող է հետագա փոփոխությունների արդյունքում վատթարացված կարգավորումների հետևանքները կրել:
-Միտում չե՞ք տեսնում՝ հենց խորհրդատվական կարծիքները ստանալուց անմիջապես հետո այդ նախագծի շրջանառության մեջ դնելու հարցում։ Չմոռանանք նաև արտակարգ դրությունը, որի պայմաններում սահմանափակված է քաղաքացիների ամենահիմնարար իրավունքներից մեկը։
-Միտում անշուշտ առկա է: Փաստացի իշխանությունը նման ձևով ցանկանում է համալրել ՍԴ կազմը իրենց համար ցանկալի դատավորներով, ինչու ոչ նաև ՍԴ-ն վերահսկելու համար, ինչն այս պահին իրենց չի հաջողվում: