Լրահոս

21.03.2009 12:11


Մարտի 20-ին Եվրոպայում ֆոնդային գործարքներն ավարտվել են «վերելքով»

Մարտի 20-ին Եվրոպայում ֆոնդային գործարքներն ավարտվել են «վերելքով», որ պայմանավորված է հումքի գների բարձրացմամբ։ Այսպես՝ նավթի գների բարձրացումը բերել է էներգետիկ ընկերությունների նիշերի բարձրացմանը։ Մետաղների, մասնավորապես պղնձի, գների բարձրացումը հանքարդյուանբերական ոլորտի ընկերություններին հնարավորություն է տվել գործարքներն ավարտել «կանաչ զոնայում»։ Միաժամանակ միանգամից բարձրացել են դեղագործական ընկերությունների բաժնետոմսերը։ Փորձագետները չեն բացառում, որ ինդեքսների բարձրացումը կարող էր ավելին լինել, եթե ներդնողներն անհանգստացած չլինեին կառավարական փոխառություններն ու պարտքերը գնելու ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի մտադրությունից։

Այս խորագրի վերջին նյութերը