Լրահոս

31.03.2011 14:13


Չի մեկնաբանվում՝ ՀԱԿ նիստում քննարկվե՞լ է ապրիլի 8–ին Ազատության հրապարակ մտնելու հարցը

Չի մեկնաբանվում՝ ՀԱԿ նիստում քննարկվե՞լ է ապրիլի 8–ին Ազատության հրապարակ մտնելու հարցը

Մարտի 30-ին տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ապրիլի 8-ին նախատեսված հանրահավաքի շեշտադրումների վերաբերյալ հարցը չի քննարկվել։ Այս մասին «7օր»–ին ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ ավելացնելով, թե հիմնականում քննարկել են այդ հանրահավաքի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Քննարկվե՞լ է արդյոք ապրիլի 8–ին Ազատության հրապարակ մտնել–չմտնելու հարցը։ «7օր»–ի այս հարցադրմանն Ա. Մանուկյանը պատասխանել է.

–Թույլ տվեք չպատասխանել։ Դա էլ համարեք պատասխան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը