ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունները հավասարեցվում են օրենքի, ուստի, ԱԺ պատգամավորները կարող են դիմել ՍԴ նախագծի հակասահմանադրականությունը ստուգելու համար. Արամ Վարդևանյան
Իրականում սա քիչ հանդիպող իրավիճակ է, և ասել, որ միանշանակ է հարցի պատասխանը, այդպես չէ, հասկանալու համար պետք է խորը փաստական վերլուծություն կատարել, ինչը ես արել եմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե ըստ Սահմանադրության, ԱԺ պատգամավորները սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականության հարցով իրավունք չունեն դիմելու ՍԴ:
«Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները հավասարեցվում են հենց սահմանադրաիրավական առումով օրենքի, իսկ պարոն Մարուքյանի կողմից վկայակոչված 168-րդ հոդվածը խոսում է օրենքի սահմանադրականության վիճարկման մասին՝ պատգամավորների մեկ հինգերորդով: Հետևաբար, պետք չէ դա մեկնաբանել տառացի և բառացի, պետք է նայել ընդհանուր նպատակի տեսանկյունից: Ընդհանուր նպատակն այն է, որ հենց ԱԺ-ի կողմից է ընդունվում սահմանադրական փոփոխությունները, այլ ոչ թե հանրաքվեի ճանապարհով, հետևաբար այն հավասարեցված է օրենքի»,-ասաց նա:
Նա ընդգծեց, որ նույն հաջողությամբ եթե 168-րդ հոդվածը նման ձևով մեկնաբանեվեր, ապա սահմանադրական օրենքներն էլ հնարավոր չէր լինի վիճարկել Սահմանադրական դատարանում, մինչդեռ պրակտիկան լրիվ հակառակի մասին է վկայում: «Այսինքն՝ այնտեղ գրված օրենք բառը պետք է դիտարկել լայն իմաստով, որը ներառում է, թե՛ սահմանադրական օրենքները, թե՛ օրենսգրքերը, այդ թվում սահմանադրական փոփոխությունների նախագիծը»,-ընդգծեց Վարդևանյանը:
Նա նշեց, որ կցանկանար մասնագետների ուշադրությունը հրավիրել այն հարցի վրա, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 19-րդ գլուխը, որը կարգավորում է այս գործընթացը, ևս սահմանադրականության առերևույթ խնդիրներ ունի: «Ես կասեի՝ նույնիսկ ոչ թե առևերույթ, այլ ակնհայտ: 19-րդ գլուխը նախատեսում է, որ եթե ՍԴ կողմից որոշումը սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ բացասական է լինում, ապա Սահմանադրության փոփոխությունների նախագիծն առհասարակ հանվում է շրջանառությունից: Հիմա պրակտիկայում ի՞նչ ուենցանք: Ունեցանք իրավիճակ, որ առհասարակ ՍԴ չուղարկվեց նախագիծը, չնայած՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, չնայած՝ օրենքում գրված ձևակերպմանը: Արդյոք չպետք է այդ մեկնաբանությունն ինքնին վիճարկվի Սահմանադրական դատարանում՝ պարզելու համար արդյոք այն իրավաչափ էր, թե՝ ոչ»,-նշեց նա:
Դիտարկմանը, որ Էդմոն Մարուքյանն ասում է՝ հանրապետության նախագահի տիրույթում է ու նա իրավասություն ունի սահմանադրականության հարցով դիմելու ՍԴ, Վարդևանյանն ասաց, որ ամբողջությամբ համարժեք իրավասության տիրույթներ են, թե՛ մեկ հինգերորդի համար, թե՛ հանրապատեության նախագահի համար: «Համակարծիք եմ պարոն Մարուքյանի հետ, որ հանրապետության նախագահը ևս ունի իրավասություն այս հարցով, բայց հավասարապես նաև ԱԺ պատգամավորների 1/5-ն էլ ունի»,-շեց նա:
Նրա խոսքով՝ միջազգային փորձում առհասարակ ՍԴ դիմող ամենաակտիվ սուբյեկտները հենց պատգամավորներն են, ինչը պատահական չէ, որովհետև պատգամավորները նաև օրինաստեղծ գործունեության, օրինականության նկատմամբ ամենամեծ պահանջը պետք է ունենան, ի վերջո հենց հիմնական շահառուներն են: «Ուստի, հատակապես այս իրավիճակում, երբ ԱԺ-ն է հանդես եկել նման նախաձեռնությամբ և ԱԺ-ն էլ ֆիքսել է դա, իրենք, կարելի է ասել, որ ընդունեցին՝ ՍԴ դիմելը պարտադիր է, բայց իրենք այլ կերպ դա մեկնաբանեցին՝ դրանով կարելի է ասել ամբողջ գործընթացի օրինականության մեջ բաց առաջացնելով, փաստացի խախտելով օրինականությունը: Այս պայմաններում, եթե ԱԺ պատգամավորները շահառու չեն գործընթացի մեջ, դա առնվազն ծիծաղելի է: Ամփոփելով նշեմ՝ այո՛, ԱԺ պատգամավորները կարող են սահամանդրական փոփոխությունների նախագծի սահմանդրականության ստուգման հարցով դիմել ՍԴ»,-պարզաբանեց փաստաբանը և հավելեց, որ մեկնաբանաման կանոնն էլ ընդհանուր մեկնաբանության սկզբունքն է ընդհանուր պատկերի մեջ: