Քաղաքական

24.06.2020 14:38


Արմեն Սարգսյանը Փաշինյանի «դիսպետչերն» է․ Գևորգ Պետրոսյանը ՀՀ նախագահի հրաժարականն է պահանջում

Արմեն Սարգսյանը Փաշինյանի «դիսպետչերն» է․ Գևորգ Պետրոսյանը ՀՀ նախագահի հրաժարականն է պահանջում

Ես քաղաքական ուժի ցանկացած որոշում հարգում եմ, պարզապես ինձ համար անհասկանալի է, թե ինչ կապ ունի մեր նախաձեռնությունը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս են գնահատում «Լուսավոր Հայաստան» խմբակցության հայտարարությունը, թե իրենք Սահմանադրական դատարան կդիմեն միայն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունից հետո։

«Բարգավաճ Հայաստանը այստեղ բոլորովին ուրիշ խնդիր է հետապնդում՝ կանխել Սահմանանդրական կարգի տապալումը։ Որեւէ կապ ես չեմ կարողանում տեսնել։ Երեւի իրենցից պետք է ճշտել այդ կապը»,-հավելեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Նա նկատեց, որ «Լուսավոր Հայաստան»-ի այս որոշումը՝ մինչեւ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը չդիմել ՍԴ, «Բարգավաճ Հայաստան»-ին զրկում է Սահմանադրական դատարան դիմելուց, որովհետեւ խմբակցության ձայները չեն բավարարում։ ՍԴ դիմելու համար առնվազն 27 ձայն է հարկավոր, իսկ ԲՀԿ-ն ունի 25 մանդատ, ընդ որում՝ ամիսներ առաջ խմբակցությունից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանը։

«Եթե անգամ Տիգրան Ուրիխանյանը մեզ միանա, որը անջատվել է խմբակցությունից, այնուամենայնիվ չենք կարողանալում 27 ձայները ապահովել։ Հիմա իրենք միշտ ասում էին, որ երկրում պետք է սահմանադրական կարգը պահպանվի, կանխվի սահմանադրական կարգի տապալումը, ընդդիմությունը պետք է հարգված լինի եւ պետք է թույլատրվի կատարել իրենց լիազորությունները, հիմա լավագույն առիթն է, բայց եթե իրենք չեն միանում, ես իրավունք չունեմ պիտակավորեմ, դա նրանց ինքնավարության սկզբունքից է բխում, ինչպես ուզում են թող վարվեն, այնուամենայնիվ ժողովուրդը պետք է տեսնի ու գնահատի։ «Բարգավաճ Հայաստան»-ին շատերն ասել են, որ պատասխանատու պահին վերջնական քայլ չեք կատարում, հիմա մենք քայլը արել ենք, բայց քանի որ այդ քայլը անելու վերջնական արդյունքին խոչընդոտում է համապատասխան ձայների պակասը, դրա համար հայցել ենք իրենց աջակցությանը»,-ասաց նա։

Հարցին, թե նման պատասխանատու պահին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ձեզ միայնա՞կ է թողնում, Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց․ «Ստացվում է, որ՝ այո։ Ուրիշ անվանում դա չունի։ Որեւէ վիրավորական բան չեմ ասի երբեք, որովհետեւ ես ունեմ շատ հարգելի ընկերներ, բայց փաստորոն ստացվում է, որ ճակատագրական պահին «Լուսավոր Հայաստանը» չի միանում ճակատագրական քայլին»։

ԲՀԿ-ական պատգամավորրից հետաքրքրվեցինք նաեւ, եթե Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունից հետո, «Լուսավոր Հայաստանը» հայտարարի, որ դիմում է Սահմանադրական դատարան, հնարավո՞ր է ԲՀԿ-ն միանա, քանի որ ԼՀԿ-ն եւս բավարար ձայներ չունի միայնակ դիմելու ՍԴ, Գեւորգ Պետրոսյանը դժվարացավ պատասխանել, պատճառաբանելով, որ դա խմբակցության որոշելիքն է։

«Եվ քանի որ դա առայժմ կանխատեսումների դաշտում է, չկա որէեւ իրական նախաձեռնություն, որ մենք տեսնենք, կարդանք․․․․ Տեսեք, մենք մեր նախաձեռնությունը ներկայացրեցինք գրավոր, իրենց մասնագետները նայեցին, այսինքն՝ իրենք առարկայական նյութ են ունեցել, կողմնորոշվելու՝ միանալ, թե ոչ։ Մենք որեւէ նյութ չունենք, որ իմանանք, ինչի մասին է խոսքը, որ այս գլխից խոստանանք՝ կմիանանք, թե ոչ»,-ընդգծեց Գեւորգ Պետրոսյանը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպե՞ս է գնահատում նախագահ Արմեն Սարգսյանի՝ «ԱԺ Կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ստորագրումը։ Նշենք, որ այս փաթեթով, ԱԺ-ի կողմից ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հրապարակվելու են ԱԺ նախագահի կողմից։ Գեւորգ Պետրոսյանը նախ նշեց, որ երկար ժամանակ է ինչ Արմեն Սարգսյանին նախագահ չի համարում, եւ պահանջում է նրա հրաժարականը։։

«Նա Նիկոլ Փաշինյանի «դիսպետչերն» է, որովհետեւ եթե նա նախագահ լիներ, նա կարձագանքեր վերջին 10-12 օրվա ընթացքում ոստիկանության կողմից իրականացվող բռնություններին, թե ինչպես են մարդկանց անօրինական կարգով մարդկանց փողոցից վերցնում, տանում մի քանի ժամ ազատազրկում, բաց թողնում։ Նա բացարձակապես անելիք չունի իր պաշտոնում։ Ես հիմա ավելի շատ նախագահի հրաժարականն եմ պահանջում որպես քաղաքացի, ոչ թե որպես պատգամավոր, քան Նիկոլ Փաշինյանի»,-ընդգծեց Գեւորգ Պետրոսյանը, ապա շարունակեց պնդել, թե նախագահը անգործության է մատնվել։

«Իր համար պատսպարվել է հաճելի վայրում եւ անգործության է մատնվել արդեն երկրորդ տարին է։ Նա բացարձակապես որեւէ գործառույթ՝ բացի «դիսպետչերի» գործառույթից որեւէ քայլ չի կատարել որպես երկրի նախագահ։ Ի վերջո մեր կյանքում բավականին իրադարձություններ տեղի ունեցան, նա որեւէ անգամ որպես երկրի նախագահ իրեն չդրսեւորեց»,-եզրափակեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Այս խորագրի վերջին նյութերը