Քաղաքական

24.06.2020 18:08


Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության օրը չի փոխվել. Սահմանադրական դատարան

Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության օրը չի փոխվել. Սահմանադրական դատարան

Սահմանադրական դատարանից հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումի քննությանը.

«Ի պատասխան ապատեղեկատվություն պարունակող որոշ լուրերի՝ հայտնում ենք, որ «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի առնչությամբ այսօր աշխատակարգային նիստ տեղի չի ունեցել և դատաքննության օր չի փոփոխվել, այս մասին տեղեկատվություն է տարածել սահմանադրական դատարանի աշխատակազմը»,-ասված է ՍԴ հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը