Քաղաքական

24.06.2020 19:32


ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գույքահարկի բարձրացման նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գույքահարկի բարձրացման նախագիծը

Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը:

Նախագծին դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, իսկ ԲՀԿ-ն նիստերին չէր մասնակցում: Եվ այսպես՝ նախագիծն ընդունվեց 74 կողմ, 14 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսված է գույքահարկի բարձրացում:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին: Առաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը