Լրահոս

09.04.2009 10:25


Վրաստանի ընդդիմությունը պատրաստվում է Թբիլիսիի փողոցներ հանել ավելի քան 150 հազար ցուցարի

Վրաստանի ընդդիմությունը պատրաստվում է Թբիլիսիի փողոցներ հանել ավելի քան 150 հազար ցուցարի

Այսօր Վրաստանում մեկնարկում է հակակառավարական բողոքի ակցիան։ Ընդդիմությունը պատրաստվում է Թբիլիսիի փողոցներ հանել ավելի քան 150 հազար ցուցարի։ Նրանք մտադրված են քաղաքի հինգ առացքային պողոտաներում փակել երթևեկությունը և հանրահավաք անցկացնել այնքան ժամանակ, մինչև Միխայիլ Սահակաշվիլին հրաժարական տա։ Մինչդեռ, վերջինս  հայտարարել է, որ չի թողնի նախագահի  պաշտոնը մինչև սահմանված ժամկետի ավարտը։ Ընդդիմությունը հայտարարել է, որ բողոքի ակցիաները լինելու են բացառապես խաղաղ։ Իշխանություններն իրենց հերթին հավաստիացրել են, որ ցուցարարների դեմ ուժ չեն կիրառի։

 

Այս խորագրի վերջին նյութերը