Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական վիրավորախառն արտահայտությունները տեղաց հեռաստաընկերությունների հասցեին՝ մասնավորապես ասելով՝ «3-4 հեռուստաալիքի եթերում ինչքան քաղաքական դիակ կա, գարշահոտություն ա տարածում երկրով մեկ»։ Փաշինյանի այս հայտարարության առնչությամբ զրուցեցինք «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանի հետ․
«Հա, ճիշտ է ասում, որ բացեք այդ 3-4 հեռուստաընկերությունները, կտեսնեք։ Մեզ մոտ հոտ կա, բուրմունք չկա, իսկ գարշահոտությունը 3-4 հեռուստաընկերություններում է, և ինքը պետք է ասի, թե որ հեռուստաընկերություններում է։ Հեռուստաընկերություններ են, մեզ գործընկերներ են, բայց իր ասածը մեզ չի վերաբերում, կրկնում եմ՝ մեզ մոտ հոտ կա, բուրմունք չկա, գարշահոտությունը, այո, 3-4 հեռուստաընկերություններում է»,-ասաց Հարությունյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունը անտեղի և անլուրջ հայտարարություն է․
«Դա տեղին արտահայտություն չէ, դա շատ անլուրջ հայտարարություն է։ Ես չեմ ուզում ավելի կոպիտ դա մեկնաբանել։ Եթե անգամ իր ասածի մեջ ինքը նկատի ունի իր կուսակիցներին, որ գնում են այդ 3-4 հեռուստաընկերությունները, եթե նույնիսկ դա նկատի ունի, էլի տեղին չէ, որովհետև դա գարշահոտություն չէ։ Իսկ եթե ինքը նկատի ունի այլ հեռուստաընկերություններին, որտեղ իրենք չեն գնում, թող գան, այդ հոտը դարձնեն բուրմունք։ Հիմա արդեն մի քանի հեռուստաընկերություններ իրենք չեն գնում, որովհետև, հասկանում եք, խնդիր կա, իրենք գնում են այն հեռուստաընկերությունները, որոտեղ իրենք կարողանում են պայմանավորվել, թե ինչի մասին խոսեն, կամ նախապես իմանան, թե ինչ հարցերի պատասխանեն։ Ես այլկերպ չեմ կարող դա մեկնաբանել։ Պուպուն իր վրայից հոտ է առնում, ասում է՝ բնից է»,-ասաց Հարությունյանը։
Պուպուն իր վրայից հոտ է առնում, ասում է՝ բնից է

Աղբյուրը՝ hraparak.am