ՍԴ չորս դատավորները կոչ են անում համապատասխան պաշտոնյաներին դուրս չգալ Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակից
Հունիսի 25-ին Սահմանադրական դատարանի 4 դատավորներ Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը հայտարարություն են տարածել ԱԺ ընդունած փոփոխություններով իրենց պաշտոնանկության վերաբերյալ։
«Ի պատասխան Արդարադատության նախարարի հայտարարության՝ երկու օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման և ևս երեք դատավորի պաշտոնանկ արվելու վերաբերյալ, մենք, ներքոստորոգրյալներս, հայտնում ենք.
Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերոնշյալ նորմը չի վիճարկվել Սահմանադրական դատարանում, չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է և ենթակա է կատարման:
Վերոգրյալից ելնելով՝ համապատասխան պաշտոնյաներին հորդորում ենք դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից, իրավունքի ու օրինականության ծիրից:
Հ. Թովմասյան Ա. Գյուլումյան Ֆ. Թոխյան Հ. Նազարյան»։

Հ. Թովմասյան
Ա. Գյուլումյան
Ֆ. Թոխյան
Հ. Նազարյան»։