Քաղաքական

26.06.2020 09:57


ԲՀԿ-ական պատգամավորներն իրենց դիմումի թղթային տարբերակը հանձնեցին ՍԴ

ԲՀԿ-ական պատգամավորներն իրենց դիմումի թղթային տարբերակը հանձնեցին ՍԴ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայասետան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը Սահմանադրական դատարան են հանձնել ԲՀԿ դիմումի թղթային տարբերակը:

Լրագրողների հետ զրույցում Զոհրաբյանը հայտարարեց, որ երեկ երեկոյան էլեկտրոնային տարբերակով 26 պատգամավորի ստորագրությամբ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովում ընդունված օրենքի սահմանադրականությունը:

«Այսօր արդեն թղթային տարեբարկը հանձնեցինք ՍԴ աշխատակազմի ղեկավարին: Էդգար Ղազարյանն ասաց, որ կան աշխատակարգեր, հարցը կքննվի և որոշում կկայացվի՝ այն վարույթ ընդունվում է, թե՝ ոչ: Դրա համար կա 15 օր ժամկետ»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե դիմում ներկայացնելու համար առնվազն 27 ստորագրություն է պետք, Զոհրաբյանը նշեց, որ իրավական հանրությունն այդ հարցում բաժանվել է երկու մասի. «Եկեք ո´չ ես գնահատական տամ՝ իրավաչափ է, թե՝ ո´չ, որ էլ իշխանական նախարարները, ովքեր իրենց գործը թողած, երեկ դարձել էին Էյնշտեյնն ու մաթեմատիկական հաշվարկներ էին անում: ՍԴ-ն կորոշի՝ վարույթ ընդունում է, թե՝ ոչ»,-ասաց Զոհրաբյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը