Քաղաքական

26.06.2020 14:22


Հայտարարություններն աշխատանքից ազատման հիմք չեն․ Ալվինա Գյուլումյան (տեսանյութ)

Հայտարարություններն աշխատանքից ազատման հիմք չեն․ Ալվինա Գյուլումյան (տեսանյութ)

Ես շարունակելու եմ աշխատել, շարունակելու եմ իմ գործունեությունը, այս մասին, այսօր Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը, ում լիազորությունները, ըստ սահմանադրական փոփոխությունների, այսօրվանից դադարել են:

Հարցին՝ մտահոգություն չունի արդյո՞ք, որ իրեն կարող են ուժով հեռացնել, ինչպե՞ս է կարգավորվում հարցը, Ալվինա Գյուլումյանը նշեց, որ հարցը կարգավորվում է որոշակիորեն սահմանված կարգով:

«Որևէ մեկը դեռևս չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտված են: Սահմանադրական նորմն ընդունվել է, սակայն գոյություն ունի «Սահմանադրական դատարանի մասին» օրենք, որով կարգավորվում է ՍԴ կազմակերպումն ու գործունեությունը: Այս պարագայում, օրենքի ուժով մենք դեռևս շարունակում ենք աշխատել:

Դատարանում, երբ որևէ մեկի լիազորությունները դադարել են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային, այսպես ասած, որոշում է ընդունվել, որով հաստատվել է տվյալ անձի լիազորությունների դադարման փաստը: Առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա: Իսկ հայտարարությունները ոչ իմ, որ էլ ձեր աշխատանքից ազատվելու հիմք չեն»,- ասաց նա:

Բացի դրանից, դատավորի խոսքով, պետք է լինի նաև իրավական հիմք, որ այդ որոշումը վերաբերում է նաև իրեն, իսկ հայտարարություններն այդպիսի հիմք չեն:

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը