Քաղաքական

26.06.2020 15:12


Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով. ոչ մի ախտանիշ չունի

Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով. ոչ մի ախտանիշ չունի

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ պատգամավոր Արման Աբովյանից:

Պատգամավորը նշեց, որ ոչ մի ախտանիշ չունի, իրեն լավ է զգում: Հարցին, թե խմբակցությունից կան այլ մարդիկ, որոնք թեստավորվել են կամ արդեն իրենց թեստի պատասխանը ստացել են, Աբովյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի:

Հիշեցնենք, որ կորոնավիրուս է հաստատվել ԱԺ մի քանի պատգամավորների մոտ ևս։

Այս խորագրի վերջին նյութերը