Քաղաքական

27.06.2020 10:32


ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը սպառնացել են Ալվինա Գյուլումյանին․ «Հրապարակ»

ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը սպառնացել են Ալվինա Գյուլումյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ, երբ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը մուտք է գործել դատարան, նրան են մոտեցել Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը և զգուշացրել, որ եթե շարունակի իր ակտիվությունը, անհետևանք չի մնա։ Սպառնացել են, որ եթե շարունակի գնալ ՍԴ, իրենք կդիմեն ՀՔԾ՝ պահանջելով քրեական գործ հարուցել իշխանության զավթման հոդվածով:

Թերթի հետ զրույցում տիկին Գյուլումյանը հրաժարվել է մեկնաբանել կատարվածը՝ ասելով. «Գիտեք ինչ, նախ՝ Դիլանյանն իմ մոտ չի եկել, և երկրորդ․ թե ես ինչ եմ խոսում իմ գործընկերների հետ, դա հո չե՞մ դարձնելու «Հրապարակի» քննարկման առարկան»։

Հարցին՝ եղել է նման խոսակցություն, Գյուլումյանը պատասխանել է. «Ես չեմ կարող ասել, թե ինչ եմ խոսել իմ գործընկերների հետ»։

Թերթի մեկ այլ հարցին՝ Ձեզ ասել են, որ Ձեր ակտիվությունն անհետևանք չի մնա, վերջինս ասել է. «Ես Ձեզ ասում եմ, որ չեմ ասելու, թե ինչ եմ խոսել գործընկերներիս հետ, Դուք շարունակում եք»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը