Քաղաքական

27.06.2020 10:45


Ռուբեն Հակոբյանին ԱԱԾ են հրավիրել Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի կոչ անելու համար (տեսանյութ)

Ռուբեն Հակոբյանին ԱԱԾ են հրավիրել Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի կոչ անելու համար (տեսանյութ)

Քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը, yerevan.today-ի տեղեկություններով, այսօր՝ հունիսի 27-ին հրավիրվել է ԱԱԾ։

Պատճառը, ըստ երևույթին, հունիսի 26-ին ՍԴ դիմաց ակցիայի ժամանակ ճեպազրույցում քաղաքագետի ելույթն է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր մեթոդներով, թեկուզ՝ ռադիոտուն մտնելով, ինչպես որ արել է նա։

Ճեպազրույցից հետո, Ռուբեն Հակոբյանին է այցելել ԱԱԾ-ն և «հրավեր փոխանցել»։

Ռուբեն Հակոբյանը, մեր տեղեկություններով, ԱԱԾ կայցելի ժամը 14։00-ին։

Ստորև տեղադրում ենք Ռուբեն Հակոբյանի՝ իր դեմ գործողությունների պատճառ դարձած ճեպազրույցը։

Այս խորագրի վերջին նյութերը