Ընտրակաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կկալանավորվի․ պաշտպան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորոդությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հրանտ Անանյանը։
«Այս որոշումը կանխատեսելի էր, քանի որ դատավորը մերժել էր մեր ինքնաբացարկի միջնորդությունը, նա այսպիսով ծառայություն է ցանկացել մատուցել, անկախ դատական ակտ չէր, իրավական հիմք չուներ, ողջամտություն չկա»,-ասաց նա։
Հրանտ Անանյանը չբացառեց, որ այսպիսով փորձում են նաև ճնշում գործադրել, որպեսզի Աբրահամ Մանուկյանը ցումունք տա Գագիկ Ծառուկյանի դեմ։ Ըստ նրա՝ ողջամիտ չէ, որ ընտրակաշառք բաժանելու գործով ենթադրյալ պարագլխին կալանավորելու միջնորդությունը մերժվում է, իսկ իր պաշտպանյալի դեպքում՝ բավարավում։
Պաշտանը նշեց, որ վերաքննիչ բողոք են ներկայցնելու։
Աբրահամ Մանուկյանը մեղադրվում է ընտրակաշառք տալուն օժանդակելու մեջ։
Աբրահամ Մանուկյանի անունը հիշատակվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդության մեջ, որը ներկայացրել էր Ազգային ժողով՝ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու համար:
Մասնավորապես՝ դատախազն իր միջնորդությունում նշել է, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «Երևանշին» ընկերությունում կատարված խուզարկության ընթացքում են հայտնաբերել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից 2017թ. խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր:
«Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը, ով մեղադրվում է Վերմիշյանին 5000 դոլար կաշառք տալու մեջ, ցուցմունք է տվել այն մասին, որ Ծառուկյանը 2017-ին իրեն առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9000 ձայն: Այդ պայմանավորվածության համաձայն, Սեդրակ Առուստամյանից և Աբրահամ Մանուկյանից ստացել է 10 հազար անվանական արժեքով թղթադրամներ, որոնք պետք է բաժանվեին ընտրողներին: