ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը չի ստորագրել լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն
ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը չի ստորագրել լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։
Ինչ վերաբերում է տիկին Գյուլումյանի վարույթում գտնվող գործերին, այսինքն՝ այն գործերին, որոնցով Ալվինա Գյուլումյանը հանդիսանում է որպես զեկուցող դատավոր, ապա այս պահի դրությամբ նրա վարույթում է գտնվում 3-4 գործ։
Հարցին, թե ինչ կլինի այդ գործերի ճակատագիրը և կա՞ արդյոք համապատասխան ընթացակարգ, եթե այդուհանդերձ, ի հեճուկս Սահմանադրության՝ դադարեցվեն Ալվինա Գյուլումյանը պատասխանեց, որ ոչ մի կարգավորում չկա և ենթադրվում է, որ ՍԴ նախագահը կամ նախագահի լիազորությունները կատարողը դրանք կվերամակագրի։
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթն այսօր տեղեկացրել էր, որ ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանն անգամ սպառնացել են տիկին Գյուլումյանին՝ քրեական գործի հարուցմամբ, եթե նա շարունակի ակտիվություն ցուցաբերել սահմանադրական նորմերի պաշպանության ուղղությամբ։
Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր․
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորների (անդամների) անձնական գործերը պահվում ու վարվում են ՀՀ Ազգային ժողովում, և ուսումնասիրելով նշված գործերում առկա փաստաթղթերը, հայտնում ենք, որ նշված կանոնակարգումներով դադարել է Սահմանադրական դատարանի 3 դատավորների (անդամների) պաշտոնավարումը։
ՀՀ Սահմանադրության հոդված 213 4-րդ մասի համաձայն դադարել է Հրայր Վարդանի Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում:
Հաշվի առնելով այն փաստը, որ Սահմանադրական դատարանի նախագահ դեռևս ընտրված չէ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները իրականացվելու են Սահմանադրական դատարանի դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից: 2020թ. հունիսի 26-ի դրությամբ ՀՀ սահմանադրական դատարանի տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է՝ ծնված 1962թ. սեպտեմբերի 10-ին»։