Ցուցարարները հավաքվել էին Կենտրոն թաղապետարանի մոտ
Ապրիլի 8-ին Հյուսիսային պողոտայում ոստիկանությունը (ըստ պաշտոնական վարկածի, մոտակա խանութներից բողոքներ ստանալուց հետո) սկսել է ցրել խաղաղ ցույցի մասնակիցներին։ Ցուցարարների և ոստիկանների ընդհարման արդյունքում տեղի են ունեցել ձերբակալություններ։ Քիչ անց ցուցարարները հավաքվել են Կենտրոն թաղապետարանի մոտ, պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին։ Որոշ ժամանակ անց, ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին կարգադրել են «ցրվել» և թաղապետարանի շրջակայքից ևս հեռանալ։ Ցուցարարները «ազատ, անկախ Հայաստան» և «միացում» բացականչություններով Մաշտոցի պոզոտայով նորից շարժվել են դեպի Հյուսիսային պողոտա, այնուհետև ցրվել են։