Կորոնավարակակիր պատգամավորները՝ հանուն սահմանադրական կարգի տապալման
ԱԺ-ն հապճեպ կերպով քննարկեց և ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի արդյունքում ՍԴ 3 դատավորներ դադարելու են պաշտոնավարել ՍԴ դատավորի պաշտոնում, քանի որ պաշտոնավարման ժամկետը 12 տարուց ավելի է:
Մի կողմ դնելով այս օրենքի իրավական հակասությունները ՀՀ սահմանադրության և գործող օրենսդրության հետ՝ արձանագրենք, հետևյալը։
Սահամանադրական փոփոխությունները քվեարկվեցին ԱԺ 89 պատգամավորների կողմից՝ միաձայն կողմ:
Ըստ Alternativ.am-ի հավաստի աղբյուրների, այդ օրը՝ հունիս 22-ին, ԱԺ նիստին ներկա 89 պատգամավորներից երկուսի մոտ արդեն դրանից մի քանի օր առաջ ախտորոշվել էր կորոնավիրուս, բայց իշխանական հպատակ պատգամավորներին ցուցված է եղել անտեսել այդ փաստը և պարտադիր ներկայանալ քվեարկությանը: Այդ պատգամավորներն են իմքայլական Վիկտոր Ենգիբարյանը, ում մոտ ախտորոշվել էր վարակը 18․06․2020թ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում և Հայկ Գևորգյանը, ում մոտ վարակն ախտորոշվել է 19․06․2020թ կրկին Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում։
Այս 2 պատգամավորները ևս պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, ինչպես Աբովյան քաղաքում ծառայություններ մատուցող տաքսու վարորդը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, բայց նա շարունակում էր ազատորեն մատուցել իր ծառայությունները:
Խոսքը գնում է ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) 1-ին մասով, քանի որ պատգամավորների մասով ևս առկա են արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հանցագործության հատկանիշներ:
Նշենք որ, մեր հավաստի տեղեկություններով, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս վարակված է կորոնավիրուսով: Ինչպես հայտնում է նրան մոտ կանգնած մեր աղբյուրը, նրա կորոնավիրուսի թեստի պատասխանը հայտնի է դարձել 27․06․2020-ին, պատասխանը դրական է եղել:
alternativ.am-ը գրում է․ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, ինչպես ավելի վաղ նշել ենք, մեր հոդվածին հերքում է տարածել՝ նշելով, որ միայն հունիսի 22-ին է կորոնավիրուսի առաջին սիմպտոմներն ունեցել և հաջորդ օրն է թեստավորվել. թեստը դրական արդյունք է ցույց տվել:
Լրագրողական էթիկայից ելնելով՝ մեր կայքում հրապարակել ենք իշխանական պատգամավորի հերքումը, սակայն հարկ ենք համարում նշել, որ մեր աղբյուրը վերահաստատում է՝ Վիկտոր Լևոնի Ենգիբարյանը հունիսի 18-ին կորոնավիրուսի դրական ախտորոշում է ունեցել և հունիսի 22-ի ԱԺ-ի նիստին մասնակցելով՝ վտանգի տակ է դրել իր գործընկերների առողջությունը:

Աղբյուրը՝ alternativ.am
***