Իշխանությունների համար ցանկալի է ունենալ դատավորներ, որոնք իրենց ցանկացած վճիռները կկայացնեն. Ալվինա Գյուլումյան
Իրավական առումով այս սահմանադրական փոփոխությունները հիմքից ճիշտ չեն:Azatutyun.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով իր պաշտոնավորման հարցին:
«12 տարին վերաբերում է մեկ ժամկետին, և չեք հանդիպի որևէ տեղ, որ գրված է, որ 12 տարին վերաբերում է գումարելիին: Իմ պարագայում դա երկու ժամկետ է, 17 տարի առաջ ես դատարանից հեռացել եմ, և հիմա ասում են, որ նա էլ են գումարում: Դա գումարելու համար ևս մեկ ուրիշ ակտ պետք է ընդունեիք, որը դեմ է իրավունքի սկզբունքներին»,-ասաց նա և ռեկորդային համարեց չորս ժամում Սահմանադրական փոփոխություններ անելը և մարդկանց ասելը, որ նրանք չեն աշխատում:
Ինչ վերաբերում է Վարչապետից, ԱԺ նախագահից ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանի՝ ՍԴ նախագահի պարտականությունները իրականացնելու համար շնորհավորանքներ ստանալուն, ապա Ալվինա Գյուլումյանն ասաց, որ շնորհավորանքները իարվական կատեգորիա չեն: Հարցին, թե ի վերջո նա ընդունելու է Աշոտ Խաչատրյանի պաշտոնավորումը, դատավորն ասաց, որ երբ կլինեն օրենքի համապատախսան փոփոխություններ, իհարկե կընդունի Աշոտ Խաչատրյանի լիազությունները:
«Կիսատ-պռատ գործ եք արել, ուզում եք դրանով ղեկավարվե՞մ: Սահմանադրական դատարանի մասին օրենքում Ազգային ժողովը պետք է փոփոխություն մտցնի, որից հետ կախված փոփոխությունից հետագա գործողությունները պարզ կլինեն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի կողմնակիցը լինելու մեղադրանքներին, ապա Ալվինա Գյուլումյանն ասաց․ «Այսօրվա գործող Սահմանադրական դատարանում այս երեքիցս որևէ մեկը երկրորդ նախագահի կողմից չի նշանակվել, այսօր դատական իշխանությունում և մյուս մարմիներում աշխատում են մարդիկ, ովքեր ստացել են պետական պարգևներ, որոնք իրենց հարազատներին բարեհաջող տեղավորել են, իմ պարագայում ես որևէ պետական պարգև որևէ նախագահից չեմ ստացել: Իմ ամուսինը արտաքին գործերի նախարարության հիմնադիրներից մեկն է, եթե այդպես այդ իշխանությունների համար սիրելի էի, կատարում էի նրանց բոլոր հանձնարարությունները, ինձ համար, ինչ է, դժվա՞ր էր խնդրել իմ ամուսնու համար որևէ երկրում դեսպան նշանակել, շատ նշանակված դեսպաններից շատ արժանի է: Բայց իմ մտքով անգամ չի անցել, որ ես իմ անաչառությունը կասկածի ենթարկեմ և որևէ բան խնդրեմ, և այսօր դրա հետ կապելը, նման գնահատական տալը առնվազն անբարոյականություն է»:
Ալվինա Գյուլումյանն ասաց, որ այս փոփոխությունները ոչ թե նախկինին են վերաբերում, այլ միտված են ապագային: Ինչ վերաբերում է վիճարկվող հակասահմանադրական դրույթին, Ալվինա Գյուլումյանն ասաց, որ գուցե իշխանությունը համոզված է, որ այդ նորմերը հակասահմանադրական են, և իրենց համար ցանկալի է ունենալ այն դատավորը, որ իրենց ցանկացած վճիռ կկայացնի: Ըստ նրա՝ այս տեսակետը գոյություն ունենալու ավելի շատ իրավունք ունի: Նա նշեց, թե հասարակությունը լավ գիտի, թե ով այն երկու մասի բաժանեց: Դատավորը շեշտեց, որ ինքը չի կառչում աթոռին, այլ ցանկանում է պաշտպանել իրավունքի գերակայությունը և նաև այն մարդկանց, ովքեր կարծում են, թե ինքը կառչած է աթոռին:
«Մարտի մեկի գործի ժամանակ ոչ ես եմ Սահմանադրական դատարանում եղել, ոչ էլ գործող նախագահը՝ Հրայր Թովմասյանը: Ընդհանրապես Հրայր Թովմասյանը ոչ մի ընտրական վեճի Սահմանադրական դատարանում չի մասնակցել: Ես ի լուր ամենքի հայտարարում եմ, որ իմ լիազորությունները չեն կարող դադարեցված համարել, բայց ես չեմ գնալու ոստիկանի հետ պայքարեմ շենք մտնելու համար, այլ գնալու եմ և պայքարելու եմ իմ իրավունքների համար դատական կարգով, եվրոպական դատարան դիմելով»,-ասաց նա և նշեց, որ ՄԻԵԴ դիմելը ոչ թե սպառնալիք է, այլ դատական պաշտպանության միջոց է համարվում, որտեղ արդեն կան նախադեպեր:
Իշխանությունների համար ցանկալի է ունենալ դատավորներ, որոնք իրենց ցանկացած վճիռները կկայացնեն. Ալվինա Գյուլումյան
Իրավական առումով այս սահմանադրական փոփոխությունները հիմքից ճիշտ չեն: Azatutyun.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով իր պաշտոնավորման հարցին:

Աղբյուրը՝ tert.am