ՀՀԿ երիտասարդների ակցիան՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի առջև (տեսանյութ)
Այսօր ՀՀԿ երիտասարդները՝ 100 ակտիվիստներով, նամակներ են հանձնել ոչ միայն ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը, այլ նաև ՀՀ-ում եղած բոլոր ԵԱՀԿ երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին: Նամակի բովանդակությունում նկարագրվում է այն ամենաթողությունը` իրավական և քաղաքական առումով, որը տեղի է ունենում ՍԴ-ի և ժողովրդավարական տրամաբանության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Ինչի՞ ենք սկսել ԵՄ պատվիրակությունից, որովհետև տիկին դեսպանն իր կողմնակալ խոսքով, կողմնակալ լռությամբ տպավորություն է ստեղծում, թե Եվրոպական կազմակերպությունները լուռ են այս հարցերի վերաբերյալ, այնինչ Վենետիկի հանձնաժողովը, ԵԽ-ն և մյուսներն արտահայտել են իրենց կարծիքն այս ամենաթողության վերաբերյալ»,-ասաց նա:
Ըստ նրա՝ արտակարգ դրությունը երկարեցվում է, որ նման ակցիաներ չլինեն, բայց նրանք պահում են բոլոր կանոնները և անհանգստություն չունեն, թե բերման կենթարկվեն: «Մենք նման ակցիաներ անում ենք, որ այս իշխանությունները հասկանան՝ իրենք ամեն ինչ անել չեն կարող, վաղ թե ուշ թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային հարթակներում մեր իշխանությունների քիթը հատակին պետք է կպնի, որ հասկանան՝ ամեն ինչ չէ, որ կարող են անել»:
Վերջինս ներկայացրեց, որ նամակի բովանդակությունն այսօր տեղի ունեցող ոչ իրավական և հակասահմանադրական իրողությունների վերաբերյալ բացատրության պահանջն է:

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում: