Լրահոս

09.04.2009 11:36


Տաքսի ծառայությունների սակագներն էլ կբարձրանան

Տաքսի ծառայությունների ասոցիացիայի փոխնախագահ Վահագն Սահակյանը լրագրողներին տեղեկացրել է, որ իրենց կողմից մատուցվող ծառայության գինը կարող է հասնել 1 կմ-ի դիմաց 150 դրամի։ Նա չի բացառել, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում մի շարք տաքսի ծառայություններ արդեն կանցնեն այդ սակագնին։

Անդրադառնալով անհատ տաքսու վարորդների պահանջներին, Վահագն Սահակյանը դրանք որակել է «անհիմն»։

Այս խորագրի վերջին նյութերը