Լրահոս

01.04.2011 15:21


Խարդախությամբ թատրոնի տոմս են վաճառել

Մարտի 31-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության Մեծամորի բաժին էր դիմել 59-ամյա  Լիանա Պ.-ն և հայտնել, որ 2010 թ. նոյեմբերին ոմն Դավիթ` ընկերոջ հետ, ներկայանալով որպես թատրոններից մեկի պրոդյուսեր, խաբեությամբ վաճառել է 9 տոմս, որի դիմաց հափշտակել է 18.000 դրամ:

Պարզվել է, որ Մեծամոր քաղաքի մշակույթի տանը նման թատերական միջոցառում նախատեսված չի եղել:

Պարզվել է նաև, որ Դավիթը 40-ամյա  Դավիթ Գ.-ն է, իսկ նրա ընկերը` 32-ամյա Սասուն Մ.-ն:

Նրանք բերման են ենթարկվել բաժին:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը