Քաղաքական

29.06.2020 21:47


ՀՅԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում

ՀՅԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում

Մենք երեք կուսակցություններով ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը պետք է մշակի գործողությունների ճանապարհային քարտեզ: Այս մասին այսօր` հունիսի 29-ին, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով նախորդ շաբաթ երկրի ներքաղաքական իրավիճակն ու սահմանադրական կարգի վերականգնման ուղիները «Բարգավաճ Հայաստան» և «Հայրենք» կուսակցությունների ղեկավարների հետ քննարկելու թեմային

«Հիմնական ու գլխավոր նպատակը և ստեղծված իրավիճակից ելքը համարում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,-նշեց Իշխան Սաղաթելյանը:

Նախորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դաշնակցությունն անհրաժեշտ շեմը չէր հաղթահարել: Հարցին, թե ինչո՞ւ են հիմա պահանջում նոր ընտրություններ, արդյոք այս անգամ կհաջողե՞ն, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց, որ գերխնդիրն իրենց հաջողելու կամ ձախողելու հարցը չէ, այլ՝ 2018թ-ի ժողովրդական շարժումը ձևակերպել էր պահանջներ, նրա խոսքով` մարդիկ ցանկանում էին ապրել ավելի բարեկեցիկ, ավելի ապահով ու զարգացած երկրում, ստանալ արժանապատիվ աշխատավարձ․

«Սակայն անցել է 2 տարի և գործող իշխանությունը այս պահանջներից շեղվել է, երկրում համակարգային բարեփոխումներ չկան, այլ կա քաղաքական և կառավարման ճգնաժամ: Մենք գտնում են, որ այս պահանջներն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանություն, իսկ դա կարող է ձևավորել ժողովուրդն ընտրությունների միջոցով»,-ասել է Ի․Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ երկրի «ներքաղաքական իրավիճակն ու սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» քննարկելու նպատակով կայացել էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչի, ԲՀԿ առաձնորդ Գագիկ Ծառուկյանի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հանդիպումը, ինչի մասին ընդդիմադիր 3 կուսակցությունները համատեղ հաղորդագրություն էին տարածել և ընդգծել, որ առաջիկայում ստեղծվելիք աշխատանքային խումը լայն համախմբում ապահովելու նպատակով կմշակի համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ:

Այս խորագրի վերջին նյութերը