ՍԴ-ի աշխատանքները տապալված են. նիստերը հետաձգվում են՝ քվորումի բացակայության հիմքով
Այսօր ժամը 11-ին նախատեսված էր Սահմանադրական դատարանի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր 8 հարց, իսկ քննարկումը պետք է տեղի ունենար գրավոր ընթացակարգով։«Փաստինֆո»-ի թղթակիցը ՍԴ դահլիճից հայտնում է, որ նիստը չի կայացել՝ քվորումի բացակայության հիմքով։
Բացի այդ՝ քվորումի բացակայության հիմքով չի կակացել նաև ՍԴ աշխատակարգային նիստը, որի օրակարգում եղել է նաև Ռոբերտ Քոչարյանի դիմումը հետ փաստաբանների ներկայացրած միջնորդությունը։
Երկրի խորհրդարանական մեծամասնության կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո հայտարարվեց, թե դադարել են ՍԴ երեք դատավորի՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները եւ նրանք պետք է անհապաղ վայր դնեն՝ Բարձր դատարանի դատավորի լիազորությունները։ Իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և դատավոր Արևիկ Պետրոսյանն այս պահին արձակուրդում են։
Նշենք, որ դատավորների լիազորությունները դադարեցվելու մասին հայտարարություններից բացի որեւէ այլ պաշտոնական փաստաթուղթ գոյություն չունի։ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել են Վենետիկի հանձնաժողովը եւ Կենտրոնամետ Դեմոկրատների Ինտերնացիոնալը։
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն նամակ է հղել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին եւ արձանագրել, որ կատարված սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։
«Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ»,-նշել է Բուքիքիոն։ Իսկ ԿԴԻ-ն հայտարարել է, որ «Թեպետ Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդգծվել է, որ սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի կարծիքին, Հայաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունն աննախադեպ արագացված կերպով առաջ է մղել դրանք։
Այսպիսի մոտեցումը լուրջ հարցականի տակ է դնում փոփոխությունների լեգիտիմությունը եւ դիտվում է որպես լուրջ նահանջ երկրում օրենքի գերակայությունից եւ դատական իշխանության անկախությունից։
ԿԴԻ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ նման գործելաոճից եւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին համահունչ լինելու եւ եվրոպական չափանիշներին ու արժեքներին համապատասխան գործելու համար հետ շրջել գործընթացը»։
ՍԴ-ի աշխատանքները տապալված են. նիստերը հետաձգվում են՝ քվորումի բացակայության հիմքով
Այսօր ժամը 11-ին նախատեսված էր Սահմանադրական դատարանի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր 8 հարց, իսկ քննարկումը պետք է տեղի ունենար գրավոր ընթացակարգով։ «Փաստինֆո»-ի թղթակիցը ՍԴ դահլիճից հայտնում է, որ նիստը չի կայացել՝ քվորումի բացակայության հիմքով։