Իշխանությունները նախատեսում են սեպտեմբերին վավերացնել նաև Ստամբուլյան կոնվենցիան․ «Իրավունք»
Վերջին շրջանում Հայաստանում քննարկվող ամենաակտուալ հարցերից է «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան», որն առավել հաճախ կոչվում է պարզապես Ստամբուլյան կոնվենցիա՝ այն քաղաքի անունով, որտեղ այդ փաստաթուղթը ստորագրվել է 2011 թվականին: Ինչ խոսք, Ստամբուլյան կոնվենցիան շատերի զարմանքը, որոշների հիացմունքը, իսկ ահա շատ-շատերի էլ զայրույթն առաջացրեց: Այս ամենին հաջորդեց նաեւ Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությամբ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքը, որն էլ իր հերթին մի քանի տասնյակ հազարի ստորագրություն հավաքեց: Տեւական ժամանակ է, ինչ այս մասին խոսակցությունները լռեցին:
Համավարակը կարծես շատերի բերանը փակեց, սակայն արի ու տես, որ որոշներն էլ երկրում տիրող արտակարգ դրության պայմաններից փորձում են օգտվել: Մեր աղբյուրը հայտնում է, որ սեպտեմբերի վերջին իշխանությունները նախաձեռնել են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Մեր աղբյուրը նշում է, որ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը մինչեւ դեկտեմբեր այնպիսի հարցերի պատասխաններ նաեւ լուծումներ կտա, որոնք օրվա իշխանությունների հանգիստ քունը խաթարել են:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: