Կարծիք

01.07.2020 13:18


Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Էմանուել Մակրոնի զորակցության նամակին․ Վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո ինձ մոտ հաճախակի տագնապային սրացումներ են լինում

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Էմանուել Մակրոնի զորակցության նամակին․ Վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո ինձ մոտ հաճախակի տագնապային սրացումներ են լինում

«Պարոն նախագահ, թանկագին Էմանուել,

Մեղքս ինչ թաքցնեմ, ես իրականում կորոնավիրուսով վարակված չեմ եղել: Երբ տեսա, որ երկրում «կորոնավիրուսը» բարձրանում է ավտոբուս, իսկ ռեյտինգս հավասարվել է հողին, հասկացա, որ պետք է արագ մի բան մոգոնել ժողովրդի մոտ էմպատիա ու խղճահարություն առաջացնելու համար:

Արաղով ախտահանելու և պինցետով վիրուսի դեմ պայքարելու բոլոր փորձերս ապարդյուն էին։ Եվ, ինչպես ասում են Հայաստանում՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Տեսնելով, որ իշխանությունս քանդվում է, ստիպված եղա ընդհատել «բուլիծենս» և վերադառնալ աշխատանքի՝ կրկին փոխելով ուժայինների ղեկավարներին: Մինչև վերջ անկեղծ լինեմ քեզ հետ իմ թանկագին ընկեր։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո ինձ մոտ հաճախակի տագնապային սրացումներ են լինում և իշխանության կորստի վախի սուր նոպայի դեպքում փոխում եմ ԱԱԾ և ոստիկանության պետերին:

Այդ արագության տակ հաշվարկներումս մի փոքր սխալվել էի՝ մոռանալով հունիսի 24-ին Մոսկվայի շքերթը, որին մասնակցելու համար բոլոր զոհողություններին գնացի, բայց այդ ստոր ռուսները… լավ, ինչևէ:

Հույս հայտնելով, որ մեր համերաշխության և բարեկամության կապերն ամրապնդված դուրս կգան այս փորձությունից՝ հաճեցեք ընդունել, պարոն նախագահ, հարգանացս հավաստիքը։

Հավերժ քո ստախոս՝
Նիկի»:

Հասմիկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը