Հայտնի «ընտրակեղծարարը» և «գործ սարքողը» ՍԴ նախագա՞հ
Մի քանի օր է՝ իշխանական և մերձիշխանական ԶԼՄ-ներն ու նրանց սպասարկող facebook-յան օգտատերերն ակտիվ քննարկում են ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ՍԴ դատավոր և այդ կառույցի նախագահ դառնալու հարցը...
Ինքս երբևէ առնչություն չեմ ունեցել այդ անձի հետ, սակայն կանդրադառնամ երկու դրվագի, որով կարելի է պատկերացում ստանալ Գագիկ Ջհանգիրյանի մասին... Չխախտելով անմեղության կանխավարկածը պատմեմ...
Ըստ Գյումրիում այդ ժամանակ տարածված լուրերի` 1996 թ․-ի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրություններից հետո, որոնք նույն Նիկոլ Փաշինյանը համարում է կեղծված, ԿԸՀ է մեկնում Շիրակի մարզի պատասխանատու Գագիկ Ե-ն, ով զեկուցում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվել է Վազգեն Մանուկյանին... Ըստ այդ նույն լուրերի`ԿԸՀ-ում գտնվող Գագիկ Ջհանգիրյանը հանում է իր դարակից ատրճանակը և սպառնում Գագիկ Ե-ին, որ եթե վերջինս շատ արագ "չկազմակերպի" Տեր-Պետրոսյանի հաղթանակը, ապա այդ սենյակից դուրս չի գա... Ըստ օդում կախված լուրերի` այնտեղ է եղել նաև Ջհանգիրյանի մոտ ԿԸՀ նախագահ աշխատող Ռոբերտ Ամիրյանը...
Հաջորդ պատմությանը շատ լավ ծանոթ եմ... Այն կապված է հայտնի և աղմկահարույց "Մատաղիսի գործ"-ի հետ, երբ նույն Գագիկ Ջհանգիրյանը, ըստ ցմահ ազատազրկման դատապարտված, բայց հետո դատարանով ազատ արձակված երեք զինծառայողների բարեկամների և բազմաթիվ իրավապաշտպանների գործ էր կարում այդ տղաների գլխին՝ թաքցնելով երկու զինծառայողների սպանության իրական մեղավորներին... Շատ լավ ծանոթ եմ, թե Լոռու և Շիրակի մարզից բանակ զորակոչված ու մարդասպանության մեջ մեղադրված զինվորները և նրանց ծնողները ինչ վերապրեցին մինչև արդարադատությունը հաղթեց... Ի դեպ, ըստ լուրերի, Ջհանգիրյանը շարունակում է պնդել, որ մարդասպաններն այդ երեք զինծառայողներն են...
Ըստ օդում կախված լուրերի` նույն Գագիկ Ջհանգիրյանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 1995 թ․-ի հուլիսի 5-ի սահմանադրական հանրաքվեն կեղծելու գործում, որի արդյունքները նա է հրապարակել ԱԺ ամբիոնից...
Հ.Գ. Ու այս մարդուն "ռեինկարնացնելով"` Նիկոլն ուզում է ապացուցել, որ նա "Նոր Հայաստան"-ի արդարադատությունն է հիմնում... Սա արդարադատության այլասերումն ու ոչնչացումն է...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից