Լրահոս

09.04.2009 12:28


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հարավային Կովկաս այցի նախնական ժամկետը որոշված է

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հարավային Կովկաս այցի նախնական ժամկետը որոշված է

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում, մոտավորապես ապրիլի 20-21-ը, կայցելեն տարածաշրջան։ Այդ մասին հաղորդել է ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան։ Տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն նույնպես հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն ապրիլի վերջին։ Ֆասիեն նաև հաստատել էր, որ մայիսի 7-ին, «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովում, տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։

 

Այս խորագրի վերջին նյութերը