Մոտակա ժամանակներում կփորձեմ ավելի հանգամանալից պարզաբանումներ տալ բոլոր հարցերի շուրջ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով այսօր՝ հուլիսի 1–ին, աշխատանքի էր գնացել իր գրասենյակ, աշխատանքից դուրս գալիս պատասխանել է NEWS.am-ի մի քանի հարցերի։
Երկրորդ նախագահը նշեց, որ իրեն լավ է զգում, հետևում է երկրի ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին, սակայն չցանկացավ գնահատական տալ՝ նշելով, որ չի ցանկանում «ոտքի վրա» խոսել լուրջ հարցերի շուրջ։
«Իհարկե, հետեւում եմ գործընթացներին, բայց չեմ կարծում, որ ոտքի վրա լուրջ հարցերի պատասխանները ճիշտ կլինի տալ հիմա։ Ես պատրաստվում եմ եւ մոտակա ժամանակներում կփորձեմ շատ ավելի լուրջ, հանգամանալից պարզաբանումներ տալ բոլոր հարցերի շուրջ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը եւ 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել երկրորդ նախագահին։