Ինչո՞ւ է Հայաստանը դիտում Ալեքսեյ Նավալնուն (տեսանյութ)
Համացանցը բավական բուռն քննարկում է Հ1-ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենաթունդ քննադատներից մեկին՝ Ալեքսեյ Նավալնում եթեր տրամադրելու հարցը... Նիկոլամետները և ընդդիմադիրներն ակտիվ քննարկում են այդ ամենի հետևանքները...
Իսկ ես կփորձեմ կռահել, թե Նիկոլ Փաշինյանի նման պարզունակն ինչո՞ւ է եթեր տրամադրել Նավալնուն...
Նախ, պետական մտածելակերպից զուրկ Նիկոլի նմանը, ով առաջնորդվում է իր անձնական շահերով և վրեժխնդրությունից դրդված, Նավալնում Հ1-ով եթեր է տրամադրում՝ փորձելով վրեժխնդիր լինել Պուտինից այն բանի համար, որ Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող ռուսաստանյան խոշոր հեռուստաընկերությունները բավական ուշադիր են իր թշնամի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և բազմիցս են անդրադարձել նրա հետ կապված խնդիրներին...
Հիշեցնեմ, որ մինչ Նավալնուն այս եթերը տրամադրելն էլ, 2019 թ․-ին Նիկոլը մի անգամ էլ էր փորձել պատասխանել Պուտինին...Նեղսրտելով այն հանգամանքից, որ ՌԴ-ն Երևանին չի պատրաստվում արտահանձնել Ռուսաստանում պատսպարված Նիկոլի որոշ թշնամիներին՝ Նիկոլը որոշել էր ՀՀ-ում քաղաքական ապաստան (կամ փախստականի կարգավիճակ) տրամադրել Վիտալի Շիշկին անունով մի հակահայ թափթփուկի, որն իրեն հռչակել էր հակապուտինյան գործիչ և իբրև թե փախել էր ՌԴ-ից...
Երկրորդը՝ Նիկոլին դա պարտադրել են անել այն ուժերը, որոնք մեծ դերակատարություն են ունեցել նրա իշխանության գալու գործում և 2018 թ․-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած գունավոր հեղափոխության կազմակերպման մեջ...
Տեղադրված տեսանյութում կտեսնեք որոշ «գունավորների», ովքեր ՌԴ դեսպանատան դիմաց հակապուտինյան և նավալնիամետ ցույցի են մասնակցում, իսկ հիմա համարվում են Նիկոլի ամենամերձավոր շրջապատը և զբաղեցնում են բարձր պաշտոններ կառավարությունում, ՏԻՄ-ում և օրենսդիր մարմնում...
Դե ինչ... Նիկոլը Նավալնուն եթեր տրամադրելով վերջապես «խոստովանեց», որ հայ-ռուսական պաշտոնական հարաբերությունները խայտառակ վիճակում են...
Հ.Գ. Պատմությունը կրկնվում է...Տարածաշրջանում և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը շատ նման է 1920-21 թվականների իրավիճակին, որից Հայասատանը դուրս եկավ պարտված...
Համոզված եմ՝ այս ամենի հեղինակները և նրանց լափամանից սնվողներն ավելի շատ մտածում են իրենց գրպանի պարունակության, քան մեր ազգային շահերի մասին...