Կարծիք

03.07.2020 10:34


Այս պահին այստեղից ռուսներին ճանապարհ դնողները փաստացի այստեղ են կանչում թուրքական բանակը

Այս պահին այստեղից ռուսներին ճանապարհ դնողները փաստացի այստեղ են կանչում թուրքական բանակը

Հայաստանում անգլոսաքսոնյան գործակալների քարոզը ո՞րն է, որ երբ ռուսները այստեղից հանեն զորքը եւ հեռանան, ապա ամերիկացիները բերելու են, զորք դնե՞ն՝ ի պաշտպանություն հայերի։

Ամերիկան, որը երեկ որոշում կայացրեց մոտ 1/3-ով կրճատել Գերմանիայում իր զինվորների թվաքանակը, բերելու է, այստեղ բազա դնի՞ ու կանգնեցնի թուրքական նվաճողական ձգտումնե՞րը։

Իսկ իրականությունն այն է, որ այս պահին այստեղից ռուսներին ճանապարհ դնողները փաստացի այստեղ են կանչում թուրքական բանակը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Ու ոչ մի կապ չունի, թե այդ գիծը տանողները դա անում են ուղղորդվա՞ծ, թե՞ իրենց բնածին անգրագիտությունից ելնելով։

Պետք է կանգնեցնել այս վարակը, քանի այն ավելի չի տարածվել ու վարակել հասարակությունը...

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը