Արմեն Աշոտյան. «Նույնիսկ մաքուր հայերենով արված թարգմանությունները մեզ չեն բավարարում»
Պետք է խոստովանեմ, որ հանրայինի թարգմանությունները լավագույններից մեկն են,- խորհրդարանական քննարկումների ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նա, սակայն, դժգոհել է այն հանգամանքից, որ արտասահմանյան ֆիլմերը հայերեն են թարգմանվում:
-Մենք պահանջում ենք հայոց լեզվով թարգմանել արտասահմանյան ֆիլմերը, բայց մենք սովոր չենք հայերենով լսել ֆիլմ, որը կարելի էր լսել ռուսերենով: Խոստովանում եմ, որ ինձ մոտ կա այդ խնդիրը։ Մենք սովոր չենք ֆիլմը հայերեն լսել, եթե այդ ֆիլմի գոնե ռուսերեն տարբերակը կա: Հետևաբար, գուցե այդտեղ է թակարդը, որ նույնիսկ մաքուր հայերենով արված թարգմանությունները մեզ չեն բավարարում,- ասել է Աշոտյանը: