Քաղաքական

03.07.2020 21:37


Փաշինյանը պետական մակարդակով հովանավորում է Խաչատուր Սուքիասյանին

Փաշինյանը պետական մակարդակով հովանավորում է Խաչատուր Սուքիասյանին

Երեկ կառավարության հերթական նիստին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ղազախստանից էժան վառելիք է ներկրելու: Նման հնարավորություն է տալիս «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ՀՀ նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Կառավարության անդամների ձևակերպմամբ՝ այս համաձայնագրի տրամաբանությունը ՀՀ-ում բենզինի շուկայում առկա մոնոպոլացման աստիճանի իջեցումն է:

Alternativ.am-ի տեղեկություններով, սակայն, այս համաձայնագրի կնքումն այլ նպատակ է հետապնդում: Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «սրտի գործարար» Խաչատուր Սուքիասյանը, նույն ինքը՝ «Գռզոն», երկար ժամանակ է՝ ցանկանում է մտնել շուկա և բենզինի ու դիզվառելիքի պահեստներ է պատրաստում: Եվ ահա, Ղազախստանի հետ կնքված համաձայնագիրը հենց Սուքիասյանին շուկա անարգել մուտք գործելու և շահեկան դիրք գրավելու համար է: Գործարարը հնարավորություն կստանա ավելի էժան գներով վառելիք ներմուծել Հայաստան ու սկզբնական շրջանում մատչելի գին սահմանել ներքին սպառողի համար: Սակայն դրա իրական նպատակը լինելու է ոչ թե շուկան մոնոպոլ վիճակից հանելը, այլ հակառակը՝ հետագայում նոր մոնոպոլիա ստեղծել և այն նվիրել «սրտի գործարարին»:

Մեր տեղեկություններով՝ վառելիքի շուկայում գործող մյուս տնտեսավարողները տեղյակ են այս ստորջրյա հոսանքներից և տարբեր հարթակներում իրենց դժգոհությունն են հայտնում Կառավարության նման գործելաոճի առնչությամբ: Բանն այն է, համաձայնագրի գործողության արդյունքում իրենք ուղղակի չեն կարողանալու դիմակայել՝ շուկայում այդքան ցածր գին առաջարկելով, դուրս են մնալու շուկայից, իսկ հետագայում Սուքիասյանը, մոնոպոլիստ դառնալով, արդեն իր ուզած գինն է սահմանելու:

Աղբյուրը՝ alternativ.am

Այս խորագրի վերջին նյութերը