Հայկական փաթեթում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը վճարովի դարձնելն ունի քաղաքական պատճառ. չկան ալիքներ, նշանակում է` ինտեգրացիան թույլ է. Տրոֆիմչուկ
Միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ Հայաստանի տարածքում Ռուսական հեռուստաընկերությունները վճարովի դարձնելու թեման արծարծելով՝ հայաստանյան ներկայիս իշխանությունները դեռևս ստուգում են իրավիճակը: Նա նման դիտարկում արեց անդրադառնալով՝ Հայաստանում արտասահմանյան, այդ թվում՝ ռուսական հեռուստաալիքների վճարովի հեռարձակման վերաբերյալ օրինագծին:
«Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները գործում են իրենց սիրելի ոճով՝ երբեք ավարտին չեն հասցնում տեքստը՝ սպասելով Մոսկվայի ռեակցիային»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ հունիսի 26-ին, «Աուդիովիզուալ մեդիայի մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ռուսական կողմը պատրաստ է հայ գործընկերների հետ երկխոսել հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման շուրջ։
Իսկ օրինագիծն առաջարկում է արտասահմանյան հեռուստաալիքների հեռարձակումն ապահովել ոչ ՀՀ բյուջեի հաշվին։
Գրիգորի Տրոֆիմչուկը նկատեց, որ արտասահմանյան երկրներում՝ հատկապես եվրասիական տարածքում, ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը զգայուն և նուրբ թեմա է, ինչպես ռուսերեն լեզվի պահպանումը, այնպես որ այդ «մալուխը» կտրելը վտանգավոր է: Ըստ նրա՝ վերջերս ռուսերենի վրա այստեղ հարձակումները տեղի են ունենում ոչ առաջին անգամ:
«Մյուս կողմից, նրա խոսքով՝ Հայաստանի դեմոկրատական իշխանությունները ցանկանում են արտասահմանյան՝ ռուսական հեռարձակումներով գումար աշխատել, ինչպես բոլոր դեմոկրատական երկրները, քանի որ անվճար բաներ եղել են միայն ԽՍՀՄ-ում»,-ասաց նա:
Նրա կարծիքով՝ հնարավոր է, որ ռուսական ալիքների հեռարձակման համար գումար գանձելը հայելային արձագանքը լինի ռուսական գազի գնի բարձրացմանը, ինչը, ըստ նրա՝ հայկական կողմին միշտ ձեռնտու չի լինում:
«Իբրև թե, եթե չեք ցանկանում մեզ համար գազի գինը իջեցնել, ապա մենք այլ կողմից կգանք: Բայց նման խորամանկ քայլերը, ինչպես հայտնի է, Մոսկվային դուր չեն գալիս, և նա դա գրանցում է: Ռուսաստանում դա բացասական է ընկալվում, և այդ նեգատիվն ավելի է ուժեղացնելու Նիկոլայ Վովաևիչի իմիջի վերաբերյալ բացասական վերաբերմունքը»,-ասաց նա:
Գրիգորի Տրոֆիմչուկի դիտարկմամբ՝ հայկական փաթեթում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը վճարովի դարձնելու պատճառը, ով էլ ինչ ասի, քաղաքական է, ավելի կոնկրետ, ինտեգրացիոն:
«Դրա համար եթե չկան հեռուստաալիքներ, նշանակում է ինտեգրացիան թույլ է: Դրա հետ մեկտեղ պետք է ասել, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և վաղ թե ուշ ուժեղացնելու էր այդ ձևաչափը, այդ թվում՝ սեփական լեզվով հեռարձակումների ապահովումը: Այդ գործընթացն անխուսափելի է, դա դուր է գալիս ինչ-որ մեկին, թե՝ ոչ»:
Որպես փորձագետ՝ ըստ նրա՝ ցանկացած տնտեսական վերադասավորումների դեպքում, հայաստանյան քաղաքական գործիչները չարժե, որ ճնշում գործադրեն ռուսաց լեզվի վրա, դա պետք է նրանց վերջն գործը լինի:
«Չարժե, որ փոս փորեն իրենց համար, անգամ եթե շատ են ցանկանում: Ռուսաց լեզուն մինչև հիմա համարվում է գործիք աշխարհաքաղաքական ազդեցության համար, և հարկ է, որ Հայաստանը հաշվի առնի այդ գործոնը՝ օգտագործելով այն, ոչ թե հեռացնելով իրենից»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am