Քաղաքական

04.07.2020 10:03


Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է 21 օրից շուտ չհրապարակել ՍԴ-ի մասին օրենքը՝ նշելով, որ ԱԺ-ն արդեն մի քանի դրվագով «տապալել է» սահմանադրական կարգը․ «Հրապարակ»

Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է 21 օրից շուտ չհրապարակել ՍԴ-ի մասին օրենքը՝ նշելով, որ ԱԺ-ն արդեն մի քանի դրվագով «տապալել է» սահմանադրական կարգը․ «Հրապարակ»

Արարատ Միրզոյանը դժվարությամբ համոզել է Նիկոլ Փաշինյանին, որ ՍԴ-ի մասին օրենքը չհրապարակի 21 օրից շուտ: Նախագահ Արմեն Սարգսյանի հապշտապ հայտարարությունը՝ օրենքն ընդունելու օրը, որ ինքը չի ստորագրելու, եղել է Փաշինյանի հրահանգը: Պայմանավորվել են, որ նա հայտարարում է այդ մասին, 1 օր անց էլ ԱԺ նախագահն է հրապարակում օրենքը: Բայց աղմուկից հետո Միրզոյանը համոզել է վարչապետին, որ ԱԺ-ն արդեն մի քանի դրվագով «տապալել է» սահմանադրական կարգը, որ թույլ տա այդ մեկը չանել:

Միրզոյանի յուրային իրավա­բանները հիմնավորումներ են ներկայացրել, որ պետք է պահպանել 21+5 ժամկետը: Միրզոյանը խոստացել է, որ ՍԴ-ն «արդեն մերն է»՝ նիստեր չեն հրավիրվի: Դա էր պատճառը, որ երեկ նա նորից գերազանցեց իր լիազորությունները՝ հայտարա­րելով, թե ԱԺ ներկայացուցիչը ՍԴ-ին առաջարկել է հետաձգել Քոչարյանի հարցով նիստը:

Նաեւ տեղեկություններ կան, որ այդ փաստաթղթերը վաղուց են ԱԺ-ին տրամադրել, անգամ պատգա­մավորները ծանոթ են դրանց:

Այս խորագրի վերջին նյութերը