Կարծիք

04.07.2020 20:28


ArmNews և 5-րդ ալիք այցելած ոստիկաններն ավելի բարձրացրեցին այդ թիվիների վարկանիշը

ArmNews և 5-րդ ալիք այցելած ոստիկաններն ավելի բարձրացրեցին այդ թիվիների վարկանիշը

Ո՞ւմ է պետք այն թիվին, որը խոսում է անիրական ֆեյք նորություններից, փառաբանում իշխանությանը և ուղեղ լվանում:

Գիտակից մարդիկ այսօր դիտում են այլընտրանքային կարծիք ունեցող թիվիներ, կարդում են անկախ լրատվականների նյութեր և դա է իրական ժողովրդավարությունը, ինչի հետ ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել այս ավտորիտար իշխանությունը:

Երկու հեռուստաընկերություններում էլ աշխատում են հայրենասեր, գիտակից և արհեստավարժ մարդիկ, ովքեր պայքարում են օբյեկտիվության և խոսքի ազատության համար, և նման էժան շոուներով կարծում եմ՝ միմիայն ավելանալու է այդ ալիքները դիտողների քանակը:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը