Անբարոյականության մասին ֆիլմ նկարելու հնարավորություն ունեք: Բոլորը հիշում են, թե ոնց էիք Երևանի կենտրոնում երեք ոստիկանի սպանության վայրում քաղաքան ակտիվիզմով զբաղվում՝ տեսախցիկը ձեռքներիդ: Իբր թե ֆիլմ էիք նկարում: Ֆիլմ, որը չորս տարի անց այդպես էլ ոչ մեկը չտեսավ: Գիտե՞ք, թե ինչ ճակատագրի արժանացավ այդ պատմության «հերոսներից» մեկը: Խնդրեմ, կարդացեք: Սա նյութ չէ կազմակերպված հանցավոր խմբի մասին: Սա մի պատմություն է անբարոյականության մասին: Մարդ մեռցրածներն այսօր այն նույն նավակում են, որի նավապետ, համատեղության կարգով Ձեր սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտակում է մարդու մահվան ողջ ճշմարտությունը: Որովհետև մարդ մեռցրածներն իրեն այսօր օդ ու ջրի պես պետք են՝ սկսած գլխավոր դատախազից ու նրա ենթականերից, քննիչներից, վերջացրած սահմանադրական հեղաշրջման «հիմնավորումներ» մոգոնող երբեմնի «փաստաբաններով» ու մարդու մահը քաղաքական նպատակներով երբեմնի շահարկողներով: Սա մարդ մեռցնող, մարդու դիակը գործիք սարքող ու դիակ կորցնող մարդկանց իշխանության բարոյական կերպարի մասին պատմություն է: Սրանք իսկականից վախենալու մարդիկ են, սրանք մեռոնի մեջ թույն էլ կխառնեն...
Էկրանիզացրեք այս պատմությունը: Որպես ռեժիսոր ու պրոդյուսեր՝ Ալֆրեդ Հիչքոքին հավասարվելու շանս ունեք հիմա: Նաև կհամաձայնվեք երևի՝ սա Հայաստանում երևալու ու հերթական անձնագիրը ստանալու լավ առիթ է Ձեր համար:
Տիկին Արսինե Խանջյան, անբարոյականության մասին ֆիլմ նկարելու հնարավորություն ունեք
Տիկին Arsinée Khanjian,

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից