Նոր ՍԴ-ն չի ունենալու լեգիտիմություն. սա մեծ սպառնալիք է պետական անվտանգությանը. Գրիգոր Մուրադյան (տեսանյութ)
Սահմանադրությունը, կոչված լինելով երաշխավորելու քաղաքացիական համերաշխություն, խաղաղություն, ազատություն և արդարություն, այս պահին հայտնվել է մի վտանգի մեջ, որը, եթե չկարողանանաք հաղթահարել, ինքնիշխան, հնարավորինս կայացած սահմանադրական պետություն ունենալու մեր դարավոր երազանքը կարող է չդառնալ իրականություն: Այս մասին «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովին հայտարարեց սահմանադրագետ Գրիգոր Մուրադյանը:
Անդրադառնալով արդի սահմանադրական զարգացումներին՝ Մուրադյանը նշեց, թե Սահմանադրության անցումային դրույթներում ամրագրված 213-րդ հոդվածի փոփոխությամբ փորձ է արվում վերջնականապես ՍԴ-ն դարձնել կցորդ և հպատակ ներկայիս գործադիր և օրենսդիր իշխանություններին. «Մյուս կողմից մենք գործ ունենք ավելի տևական պրոցեսի հետ՝ ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը պետք է մշակի կա՛մ նոր Սահմանադրություն, կա՛մ սահմանադրական փոփոխությունների որոշակի նախագիծ և ներկայացնի հանրաքվեի»,-հավելեց նա:
Մուրադյանն ընդգծեց՝ երբ խաթարվում է ընդամենը 2018թ․ ուժի մեջ մտած Սահմանադրության կայունությունը՝ որոշակի փոփոխություններ անելով նրանում, ապա դա չի կարող չունենալ հետևանքներ Սահմանադրության հետագա կայունության տեսանկյունից: Նաև, ըստ Մուրադյանի, կարևոր է այն հանգամանքը, որ շատ դյուրին է դառնում Սահմանադրությունը փոխելը, մինչդեռ չպետք է այդպես լիներ, որովհետև այն երկրի հիմնարար օրենքն է:
Մուրադյանի դիտարկմամբ՝ մենք փոփոխել ենք մի դրույթ, որը որևէ կերպ փոփոխման ենթակա չէր, իսկ անցումային դրույթների փոփոխությունը, ըստ սահմանադրագետի, նույնն է, ինչ պատմության անիվը հետ շրջելը:
«Եթե մենք մեզ թույլ տանք այդպիսի հնարավորություն որդեգրել, ապա ներկա ու ապագա խորհրդարանը հնարավորություն կունենա, օրինակ, դադարեցնել բոլոր դատավորների լիազորությունները, որոք շարունակում ենք պաշտոնավարել Սահմանադրության 215-րդ հոդվածի ուժով, հնարավոր կլինի, օրինակ, ներկայիս ԲԴԽ-ն համարել չկազմավորված, հետ պտտել անիվը և վերականգնել Արդարադատության խորհրդի՝ ԲԴԽ-ի իրավանախորդի կարգավիճակն ու նրա անդամների լիազորությունները, հնարավոր կլինի հանրապետության ներկայիս նախագահին համարել չընտրված, ընդհուպ նարավոր կլինի վեադառնալ կիսանախագահական ձևին՝ փոխելով անցումային դրույթները, և մենք կարող ենք ընդամենը ամրագրել՝ 2015-ի փոփոխություններով Սահմանադրությունը, որը ուժի մեջ է մտել, ուժի մեջ է մտնում, օրինակ, 2080թ․, հետևապես շարունակվում է կիսանախագահական կառավարումը»,-ասաց Մուրադյանը:
Նրա խոսքով՝ ստեղծվում է նաև նախադեպ, երբ ցանկացած հաջորդ իշխանություն հնավորություն կունենա այս եղանակով փոփոխել ներկայիս ՍԴ կազմը:
«Մենք նաև մեծ վտանգ ենք առաջացնում մեր պետական անվտանգությանը, երբ կազմավորվելիք ՍԴ-ն չի ունենալու լեգիտիմություն, չի լինելու օրինական դատարան, և նրա բոլոր որոշումները, որոնք կընդունվեն և որոնք պետք է դրվեն հետագա օրենսդրական զարգացումների հիմքում, կլինեն ոչ լեգիտիմ կամ առնվազն կասկածելի: Ակնհայտ է, որ մենք սրանով էապես սպառնում ենք մեր պետական անվտանգությունը»,-նշեց նա:
Մուրադյանի դիտարկմամբ՝ եթե սահմանադրական փոփոխությունենրի արդյունքում իրենց պաշտոնը կորցրած ՍԴ դատավորները և ՍԴ նախագահը դիմնեն ՄԻԵԴ ու հասնեն հաջողության, իսկ դրանում, ըստ Մուրադյանի, գրեթե կասկած չկա՝ առնվազն երկարատև հեռանկարի տեսանկյունից, ապա այս ՍԴ-ն նաև միջազգային իրավունքի տեսանկյունից ունենալու է լեգիտիմության այնպիսի դեֆիցիտ, այնպիսի բաց, որը թույլ չի տալու նրան՝ լիարժեք համագործակցել այլ պետությունների ՍԴ-ների հետ, ինչը միջազգային-իրավական տեսանկյունից կառաջացնի ընդհանարապես իշխանության իրավական լեգիտիմության խնդիր:

Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուրը՝ tert.am